Ռուբենի միակ «հանցանքը» ԼՂ հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. փաստաբան

Բաքվի ռազմական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանի դատապարտումը և 20 տարվա ազատազրկումը պարզապես արդարադատության «ծաղր» է․ X-ում գրել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը: «Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, որոնցից մոտ 120․000-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման արշավի զոհ էին, որը նրանց այդ … Read more

Հայաստանը շահագրգռված չէ այլ երկրների ռազմական ուժեր տեղակայել ՀՀ տարածքում․ Սարգիս Խանդանյան 

TRIPP նախագիծը միանշանակ օգտակար է, իհարկե, տնտեսական առումով, Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից, բայց նաև այստեղ չենք կարող մոռանալ անվտանգային և աշխարհաքաղաքական կոմպոնենտը, որովհետև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ամենաբարդ հարցերից է եղել Հայաստանի և Ադրբեջանի վերջին տարիների բանակցություններում․ ուսանողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ԱԺ պատգամավորը նշել է, որ Հայաստանը … Read more

Շտապ․ Ադրբեջանցիները հասան Գյումրի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Բաքվում հայերի դեմ դատավճիռները, որի կուլմինացիան Վարդանյանինն էր, ոչ այլ ինչ է, քան «ֆարս»․ Amnesty International

Արձագանքելով Բաքվում 16 էթնիկ հայերից վերջինի՝ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման վճռին՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է, որ դատապարտյալների դեմ դատավճիռները, որի կուլմինացիան Ռուբեն Վարդանյանինն էր, ոչ այլ ինչ է, քան «ֆարս»: «Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական … Read more

Ադրբեջանը կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի շինարարությունը Նախիջևանում: Նախատեսվում է վերակառուցել 10 կայարան 194,1 կիլոմետր երկարությամբ երկաթգծի երկայնքով և կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել։ Նախագծային և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, ընդգրկում է Սալամմյալիկը, Օրդուբադը, Ազան և Ջուլֆան: «Այս երկաթուղային գիծը, որը միանում է … Read more

Սա ծաղր է. շարունակելու եմ պայքարը Ռուբենի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան

Ադրբեջանում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր ու գործընկեր Նուբար Աֆեյանը X -ի իր էջում գրել է Բաքվի ռազմական դատարանի «դատավճռի» մասին՝ նշելով, որ դա ծաղր է։ «Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, … Read more

Հայաստանը այսօր իսկապես գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև․ Արա Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացվել է նախկին Արտգործնախարար Արա Այվազյանի վերլուծությունը․ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից։ Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ … Read more

Բաքուն շարունակում է վենդետան հայ քաղբանտարկյալների նկատմամբ․ քաղաքագետ

Մոսկվան կարող է հետաքրքրված կողմ դառնալ Բաքվի բանտից Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցում․ EADaily-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքագետ Իլյա Գրաշչենկովը։ Նա հիշեցրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է երկուսուկես տարի առաջ՝ չճանաչված հանրապետության կապիտուլյացիայով՝ հօգուտ Ադրբեջանի։ Սակայն մինչ օրս պաշտոնական Բաքուն շարունակում է իր վենդետան քաղբանտարկյալների նկատմամբ։ «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանն արցախցի … Read more

Այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է․ Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարություն է տարածել

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով … Read more

Բաքվում դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում

Բաքվում դատարանի որոշմամբ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն՝ ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայ գերիների դեմ։ … Read more