
Բաքվում դատարանի որոշմամբ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն՝ ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայ գերիների դեմ։
Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Բակո Սահակյանին և Լևոն Մնացականյանին սահմանվել է 20 տարի ազատազրկում, մյուսներին՝ ցմահ։
Հավելենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվել էր, չնայած նրա միջնորդությանը՝ միացնել նյութերը մյուս մեղադրյալների նյութերի հետ, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը քննել առանձին։