Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ Սիրանուշ Սահակյան

Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ «Մեր հայրենակիցներին արգելում են փոխանցել Աստվածաշունչ, սա նշանակում է, որ կա նաև կրոնական խտրական վերաբերմունք։ Անձով պայմանավորված խտրական վերաբերմունք կա Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բոլոր գերիները շաբաթը մեկ հնարավորություն են ունենում զանգել տուն, իսկ Ռուբեն … Read more

Փաստաթուղթը մեր պետության պատմության մեջ կմտնի որպես մեր ինքնիշխանության թուլացման ամենախայտառակ էջերից մեկը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՆՇԱՁՈՂԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԻՋԵՑՈՒՄԸՀունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի … Read more

Ալիևի գխավոր երազանքն իրականացել է․ Ադրբեջանի ուղևորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»․ Զուրաբյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը  իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման և շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, … Read more

Հրատապ. Թուրքիան բացահայտեց Նիկոլի «դուխի» գաղտնիքը (տեսանյութ) – Live News

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյան է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.   Ադրբեջանի հետ խաղաղության մասին 🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։ 🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն … Read more

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։ Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։ Օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։ … Read more

Ինչու է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին – Live News

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Ռուսաստանի ներգրավումը Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն»։ Դա հնարավորություն կտա քննադատության դեպքում «սլաքներն ուղղել» ՌԴ-ի վրա։ Այս մասին НСН-ի https://dzen.ru/a/aWkLJ7QyR0fEzM3Y հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Հայաստանից մինչև Ադրբեջանի և … Read more

Ի՞նչ գործընթացի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը

Ձեռքի դաջվածքն այրելով հեռացրել, առաջին բժշկական օգնությունից զրկել, հաշմանդամության են հասցրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնք տարիներ շարունակ կտտանքների ենթարկվելուց հետո վերադարձան հայրենիք։ Նույն օրը հայկական կողմն արտահանձնել է սիրիայի երկու ահաբեկչի, որոնք Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման․ իշխանությունը պնդում է, որ այս երկու գործընթացները կապ չունեն միմյանց հետ, սակայն մի շարք մասնագետներ նկատում են … Read more

Հուսով ենք՝ կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումն այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը. այն կարևոր է Միջին միջանցքի համար. Հաքան Ֆիդան

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին, հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նա մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Միջին միջանցքի համար: Մեծ ռազմավարական պատկերի և ավելի … Read more

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել

Հունվար 15,2026 17:22 2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում … Read more