Ձեռքի դաջվածքն այրելով հեռացրել, առաջին բժշկական օգնությունից զրկել, հաշմանդամության են հասցրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնք տարիներ շարունակ կտտանքների ենթարկվելուց հետո վերադարձան հայրենիք։
Նույն օրը հայկական կողմն արտահանձնել է սիրիայի երկու ահաբեկչի, որոնք Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման․ իշխանությունը պնդում է, որ այս երկու գործընթացները կապ չունեն միմյանց հետ, սակայն մի շարք մասնագետներ նկատում են ժամանակային համընկնումներ և դրանց հնարավոր փոխկապվածությունը դիտարկում են՝ բանակցային գործընթացի շրջանակում իրականացված քայլեր։