Ինչ պետք է անի Մայր աթոռը վաղն ևեթ՝ Վեհարան Նիկոլ հայադավի և իր ոհմակի ներխուժումը կասեցնելու համար

«Հրապարակ» թերթն օրերս գրել է. «Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր … Read more

«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են». Փաշինյան

Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»,-ասել է Փաշինյանը:

Նոր ԱԱԾ տնօրենը 36 տարեկան է, համակարգում է 2021 թվականից

Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Սիմոնյանին նշանակել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Նշենք որ նոր ԱԱԾ տնօրենը 36 տարեկա է, ԱԱԾ-ում աշխատում է 2021 թվականից՝ որպես տնօրենի տեղակալ։

Փաշինյանը ԱԱԾ տնօրեն է նշանակել – Live News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,-ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայությանտնօրենի տեղակալի պաշտոնից:

«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է». Արթուր Վանեցյան • Tribune.am

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդ է, լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր առաջ արած գրառումն ավելի մոտ է սահմանադրական կարգի տապալմանը, քան՝ Սամվել Կարապետյանի հարցազրույցում հնչեցված միտքը։ «Փաշինյանը գրառում էր արել, որ խմբեր են ստեղծում ու գնալու են Վեհափառին հանեն Վեհարանից, հիմա … Read more

Թող Նիկոլ Փաշինյանին ձերբակալեր, հետո նոր աշխատանքից ազատվեր. Լեւոն Ջավախյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

Հունիս 18,2025 17:22 Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը՝ ճանաչված գրող Լեւոն Ջավախյանը հետեւյալը նշեց. «Նիկոլի հետ չաշխատելը արդեն իսկ խրախուսանքի է արժանի, բայց ԱԱԾ տնօրենի գործի իմաստը հո Նիկոլ Փաշինյանին ծառայե՞լը չէր, իր գործը հայրենիքի անվտանգության ապահովումն էր»: Գրողը նաեւ ընդգծեց. «Արմեն Աբազյանը չէր հասկանո՞ւմ, թե նա ուր է տանում երկիրը, … Read more

«Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը․ օգտագործում ու դեն շպրտում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։ Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։ Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն … Read more

«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց». Փաշինյան

Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամեներկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանեպով հարցին` արդյոք ԱԱԾ տնօրենի հեռացումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Նրա պաշտոնավորման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ: Կարծում եմ՝ … Read more

Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Ես … Read more

Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից – Live News

Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- նշված է … Read more