Մեկ շաբաթում գրանցվել է 635 դեպք, որից 185-ը՝ արտակարգ․ ՓԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News Հունվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք, որից 185-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 66, թունավորման, փլուզման, ինքնասպանության փորձի՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, դարափուլի, քարաթափման, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի՝ 7-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 6, մերկասառույցի՝ 32, կեղծ ահազանգի՝ 12, … Read more

Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «պարտավորված չեմ զգում» մտածել միայն ու միայն խաղաղության մասին․ Թրամփ

Դոնալդ Թրամփը նամակ է գրել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության նոբելյան մրցանակ, նա այլևս «պարտավորված չի զգում» մտածել միայն խաղաղության մասին։ Նամակի տեքստը X-ի գրառման մեջ հրապարակել է PBS-ի թղթակից Նիկ Շիֆրինը: «Հարգելի՛ Յոնաս, հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշեց չտալ ինձ Խաղաղության նոբելյան մրցանակ՝ 8 պատերազմ … Read more

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել

19 հունվարի 2026 – 14:42 AMT PanARMENIAN.Net – Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման և ռելսերից դուրս գալու հետևանքով 39 մարդ է զոհվել: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ հունվարի 18-ի երեկոյան Կորդովայի նահանգում տեղի է ունեցել ողբերգական վթար: Բախման հետևանքով տուժել է մոտ 100 ուղևոր, որոնց մի մասը՝ ծանր։ Iryo ընկերության գնացքը, որը շարժվել … Read more

2016՝ թրենդ, թե կարոտ. ինչու՞ է համացանցը վերադառնում անցյալին. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Թեմա՝ վերադարձ 2016։ Ինչո՞ւ է համացանցը կրկին ողողված 10 տարի առաջ արված լուսանկարներով , տեսանյութերով ու հիշողություններով։ Ինչո՞ւ են օգտատերերը վստահ, որ 2026-ը լինելու է «նոր 2016»-ը: Արդյո՞ք սա պարզապես նոստալգիա է, թե՞ մարդիկ փնտրում են մի ժամանակ, երբ ամեն ինչ ավելի պարզ ու ջերմ էր: Ինչպես միշտ կլինի … Read more

Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները

Եվրոպական ութ երկիր, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքերով, հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով Դանիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են երկխոսության: Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան շեշտել են՝ մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները և իրավիճակն ավելի վատթարացնելու վտանգ ստեղծում։ … Read more

«Մեսսիի էֆեկտը»․ ֆուտբոլիստի հրապարակած մեկ կադրի արդյունքում Coca-Cola Co․-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են 4,5%-ով (ՖՈՏՈ)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Սպորտ » «Մեսսիի էֆեկտը»․ ֆուտբոլիստի հրապարակած մեկ կադրի արդյունքում Coca-Cola Co․-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են 4,5%-ով (ՖՈՏՈ) Ինչպես Մեսսին մեկ կադրով բարձրացրեց Coca-Cola ընկերության արժեքը 4,5%-ով․ ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ազդեցությունն իսկապես վախեցնող է։ Հունվարի 7-ին հրապարակվել են կադրեր, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստը գինին խառնում … Read more

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է մի բան լինի, նոր հայտարարեմ. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին չի ուզում հիմա խոսել։ Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է սպասել զարգացումներին և որևէ բանի մասին հայտարարել, երբ դա արդեն տեղի կունենա։ «Թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ»,-լրագրողների … Read more

Հայության ներկայությունը սուրբ երկրում․ Սուրբ Ծննունդը՝ հունվարի 19-ին

Սուրբ Ծննդյան միջոցառումներ են Երուսաղեմում և Բեթղեհեմում։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է Հին տոմարով` հունվարի 18 -19-ին։ Մեր հաջորդ ռեպորտաժը Սուրբ Հարության տաճարից է։  Հայ եկեղեցու ներկայացուցիչ հայր Տիրան Հակոբյանն անդրադառնում է ծննդյան արարողություններին և սրբատեղիներում հայության ներկայությանը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մեծ հանդիսավորությամբ Սուրբ Ծննդյան արարողություններ է անցկացնում Սուրբ երկրի սրբատեղիներում։ Սուրբ Հարության տաճարում Սուրբ … Read more

Մեծ սկանդալ եզրափակչում․ Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր

Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի եզրափակիչ հանդիպումը Սենեգալի և Մարոկկոյի հավաքականների միջև վերածվել է դրամայի՝ լի սկանդալներով։ Դեռ խաղից առաջ Սենեգալի հավաքականը դժգոհություն էր հայտնել կազմակերպչական խնդիրների վերաբերյալ։ Ռաբատի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտը տեղավորում է 69,500 հանդիսական, սակայն սենեգալցի երկրպագուներին տրամադրվել էր 3000-ից պակաս տոմս։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեներին Կոնգոյի ԴՀ-ն ներկայացնող մրցավար Ժան-Ժակ … Read more