Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին չի ուզում հիմա խոսել։
Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է սպասել զարգացումներին և որևէ բանի մասին հայտարարել, երբ դա արդեն տեղի կունենա։
«Թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ»,-լրագրողների հեռ զրույցում ասաց նա։