ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել — MediaNews

ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Հայաստանում միջին աշխատավարձը 2025-ի նոյեմբերին գերազանցել է 300 հազար դրամը – CIVILNET

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը (մինչև հարկերի պահումը) 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 308,835 դրամ, ինչը համարժեք է մոտ 812 դոլարին և 7,5%-ով գերազանցում է 2024-ի նոյեմբերի ցուցանիշը: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Համեմատելով վերջին 6 տարիների տվյալները՝ նկատելի է աշխատավարձերի կայուն աճի միտում: Համեմատության համար նշենք, որ 2019 … Read more

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է տեքստում: *** Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, … Read more

Փաշինյանի վրա հոխորտացե՛ք, որ հարձակում է գործել Եկեղեցու վրա․ Մինասյանը՝ ՔՊ-ին

«Հոխորտում եք ընդդիմության վրա՝ ինչի՞ չեք գնում ծանոթանում: Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրգործերի հարուցման տակ է ու ըստ օրենքի իրավունք չունի ծանոթանալու զեկուցին»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Եկեղեցու վրա, հոխորտացեք էդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»: Նշենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը ցանկանում է առգրավել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր զենքը

ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Եվ ահա Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ … Read more

Փոխատեղում՝  ՀՀ ՆԳ նախարարությունում – ABCMEDIA

Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՆԳ նախարարության համակարգում նշանակումներ են կատարվել: ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։  

Արցախի պետական օրհներգը չի կարող հնչել, եթե պետությունը չկա. մարզահամերգային համալիրում արգելել են հնչեցնել Արցախի օրհներգը

19 Հունվարի, 2026 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակներում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական … Read more

Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ

Եթե գեղարդից է մասունքներ հանել, տարել երկրից դուրս, բնականաբար, ոչնչից զարմանալ պետք չէ, միայն պետք է ուշադիր լինել՝ գրպանը գցած մի սուրբ մասունք էլի չտանի իր ընկերներից մեկին նվեր տա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու լուրերին։ «Խնդրում եմ, որ մեր … Read more

Ամերիկյան զորքերը և ռազմատեխնիկան դուրս են եկել Իրաքի տարածքից

19 Հունվար, 2026 15:17 Միջազգային Միացյալ Նահանգներն ավարտել է իր զորքերի դուրսբերումը իրաքյան օբյեկտներից, բացառությամբ Իրաքյան Քուրդիստանի կիսաինքնավար շրջանում գտնվող բազաների։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարությանը։ Նախարարության տվյալներով՝ ամերիկացի ռազմական խորհրդականների վերջին խումբը լքել է Անբար նահանգի արևմտյան մասում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան, որտեղ ԱՄՆ … Read more