Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 23

Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից. գլխավոր հարցը՝ ինչո՞ւ…

 

Սկիզբը՝ այստեղ

Ամենակարևորն, այո, այն հարցի պատասխանն է, թե նա Նիկոլ հայադավն ինչու է մտադիր գնալ ռուսական էժան հացահատիկն ուկրաինական թանկ հացահատիկով փոխարինելու քայլին, որը ռուսականից ավելի քան մեկուկես անգամ թանկ է: Մտադրություն, որը, հնարավոր է, պայմանավորված է Լոնդոնի, Նիկոլի արևմտյան այլ տերերի, բացառված չէ, նաև Թուրքիայի առաջադրանքով:

Նիկոլը հո հիմա՞ր չէ, որ չհասկանա թանկ հացահատիկ գնելու ձեռնտու չլինելը… Ուրեմն կամ տերերի պահանջով է պայմանավորված այդ մտադրությունը, կամ կա Նիկոլ հայադավի համար գերակա ինչ- որ մի բան, որը ծնել է այդ մտադրությունը:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ), ինչպես արդեն տեղեկացրել ենք նախորդիվ, նոյեմբերի 12- ին հայտնել է ռուսական հացահատիկի մատակարարումից հրաժարվելու Հայաստանի, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ հայադավի և իր ոհմակի պլանների մասին։

Ըստ ԱՀԾ տեղեկությունների, Երևանը փոխարենը մտադիր է Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնել։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը ռուսական հետախուզության հաղորդագրությունը չկարդալով, այն անվանել է «բացարձակ անհեթեթություն»: Մինչդեռ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ընդգծել են, որ ԱՀԾ հայտարարությունները երբեք մերկապարանոց չեն լինում։

Ինչպես ՌԴ գյուղնախարարությանը վկայակոչելով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»- ն, Հայաստանը տարեկան ներմուծում է 450- 500 հազար տոննա հացահատիկ, որի գրեթե 100% – ը գալիս է Ռուսաստանից: Դե հիմա պատկերացրեք, որ նշված 450- 500 հազար տոննա հացահատիկն Ուկրաինայից գնելու ենք ավելի քան մեկուկես անգամ թանկ, ու պատկերացրեք նաև դրա հետևանքները, ցորենի ալյուրի, հացի և հացամթերքների գների կտրուկ և էական աճը, երբ ներկայիս, ասենք, 150 դրամանոց մատնաքաշը ստիպված կլինենք գնել շուրջ 250 դրամով:

Ավելին. ոչ միայն ցորենի ալյուրի, հացի և հացամթերքների գները շեշտակի և մեծապես կաճեն, այլև այլ սննդամթերքների և ոչ պարենային ապրանքների գները, ինչպես նաև ծառայությունների վճարները, որովհետև, ինչպես հայտնի է, հացահատիկը գնագոյացնող հատկություն ունի, դրա գների բարձրացումն իր հետևից քարշ է տալիս նաև մյուս ապրանքների գները և տարբեր ծառայությունների դիմաց վճարները: Մի խոսքով՝ գնաճի շղթայական ռեակցիան կլինի անխուսափելի:

Իսկ ինչո՞ւ է Նիկոլ հայադավը ռուսական հետախուզության հաղորդագրությունն այդպես համարձակորեն անվանել է «բացարձակ անհեթեթություն»: Այն պարզ պատճառով, որ այժմ դեռ պատրաստ չէ այդ քայլին գնալ ու չի գնալու (այսինքն՝ իր սուտն այժմ և առաջիկա ամիսներին դեռ չեք բռնի), մինչև 2026թ. խորհրդարանական ընտրություններ դա գրեթե բացառված է, որովհետև հացի և ոչ միայն հացի գների կտրուկ ու մեծ թռիչքի դեպքում նույնիսկ իր ընտրազանգվածը՝ իր զոմբիները և պետական համակարգի աշխատողները, ծառայողնեը, իրենց քվեն չեն տա «Քեմալական պայմանագրին», ինչը կլինի իր մահը… Նշված իրավիճակում ընտրությունների արդյունքների նույնիսկ զանգվածային կեղծումը չի փրկի, հնարավոր չի լինի վերընտրվել: Այս ամենը ԵՄ- ում էլ են հասկանում:

Պարզապես Ռուսաստանի ԱՀԾ- ին հաջողվել է իրեն հայտնի միջոցներով ու հնարքներով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից կամ վերջինիս հետ կապված ինչ- ինչ աղբյուրներից տեղեկանալ Նիկոլի և նրա եվրոպական տերերի նենգ մտադրությունների մասին և իր հաղորդագրությամբ նախապես բացահայտել հայերիս ու Հայաստանի հանդեպ ծրագրված այդ յուրօրինակ հանցանքը՝ միգուցե այն կանխելու հույսով կամ ակնկալությամբ:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե, մինչև 2026թ. խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ հայադավի և իր եվրոպական տերերի վերոնշյալ մտադրության իրականացումն ինչո՞ւ է ոչ թե բացառված, այլ գրեթե բացառված: Դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե Եվրամիությունը (ԵՄ) կարողանա ֆինանսական համապատասխան միջոցներ ճարել ռուսական և ուկրաինական հացահատիկի գնային տարբերությունը ժամանակավորապես, հնարավոր է նույնիսկ ընդամենը մի քանի ամսով փոխհատուցելու համար, իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ:

Ժողովուրդը գների անտանելի թռիչքից ոտքի կելնի՞, կընդվզի՞, կփորձի Նիկոլ հայադավին և իր ոհմակին տապալե՞լ, հոգ չէ, ընտրություններն արդեն հետևում կլինեն, «Քեմալական պայմանագիրն» ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով արդեն խորհրդարանական մեծամասնություն կլինի, Նիկոլը դարձյալ զբաղեցրած կլինի վարչապետի պաշտոնը, իսկ ընդվզողներին ճնշելու, սպանելու, բանտերը լցնելու համար նախատեսված ենիչերիների գվարդիան հարկատուներիս հաշվին արդեն նախապես, հեռատեսորեն ստեղծված է:

Ըստ ԱՀԾ- ի, Եվրամիության համար գրավիչ «երեքը մեկում» ակցիան (հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին ու Մոսկվայի և Երևանի միջև կապերի խզման ևս մեկ կարևոր քայլ) իրականացնելուն հիմնականում խանգարում է ֆինանսական համապատասխան միջոցների բացակայությունը: Այո, հիմնական հարցը՝ որտեղի՞ց գումարը վերցնել: Եվրամիության երկրները Ուկրաինական հակամարտության և Ռուսաստանին պարտության մատնելու ձգտման պատճառով հայտնվել են սոցիալ- տնտեսական ճգնաժամի շեմին, բյուջեները դատարկ են։

Այս դեպքում ուկրաինական հացահատիկի գնային տարբերության դիմաց վճարելու միակ տարբերակը մնում է Բելգիայում պահվող ՌԴ միջազգային պահուստների հաշվին վճարելը, բայց Բելգիան առայժմ հրաժարվում է ՌԴ պահուստների հափշտակությանն իր համաձայնությունը տալ՝ միանգամայն հիմնավոր կերպով վախենալով իր համար դրա հետևանքներից: Եվրամիության և եվրոպական առանձին պետությունների ղեկավարները փորձում են այս հարցում համոզել Բրյուսելին, սակայն դեռ ապարդյուն: Սպասվում է, որ մինչև տարեվերջ կլինի որոշակիություն: Եթե ռուսական ակտիվներն, ի վերջո, հափշտակվեն, հացահատիկի գնային տարբերությունը ԵՄ- ի կողմից կարող է ֆինանսավորվել, ինչի արդյունքում, բացի նրանից, որ Ուկրաինային աջակցություն կցուցաբերվի նաև այս կերպ, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի միջև կապերի խզման ևս մեկ կարևոր քայլ կկատարվի, Հայաստանը ԵՄ- ից էլ ավելի մեծ կախվածության մեջ կընկնի, քան այժմ է:

Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դասախոս Բորիս Պերվուշին նույնպես ուշադրություն է հրավիրել այդ դեպքում ԵՄ- ից, նրա սուբսիդիաներից և Ուկրաինական հացահատիկի դիմաց գերավճարի փոխհատուցումներից Հայաստանի կախվածության հանգամանքի վրա: Ըստ նրա, Երևանը ռիսկի է դիմում տալ իր պարենային ինքնիշխանության մի մասը: Ընդգծենք՝ կարևորագույն մասը, քանի որ խոսքը հաց հանապազօրյայի մասին է:

ԱՀԾ բացատրությունը, ըստ որի, ռուսական հացահատիկից հրաժարվելու  նպատակը, քաղաքական նկատառումներից ելնելով, Ռուսաստանից անջատվելն է և հացահատիկն Ուկրաինայից գնելով, նրան օգնություն ցուցաբերելը, այսինքն՝ Ուկրաինական բանակի հետագա զինման և ՌԴ- ի դեմ պատերազմը շարունակելու համար ֆինանսավորում ապահովելը, թեև ճիշտ է, բայց, կարծում ենք, ամբողջ ճշմարտությունը չի ներկայացնում: Նիկոլ հայադավը և իր ոհմակը տարբեր ոլորտներում կարող են շարունակել ՌԴ- ից անջատվելու քաղաքականությունը, բայց բանը չհասցնել բացահայտ թշնամանքի, որի պայմաններում Հայաստանը կարող է շարունակել ստանալ ինչպես իշխող վարչակարգին, այնպես էլ իրեն ակնհայտորեն ձեռնտու ռուսական հացահատիկը:

Եթե Նիկոլի հիշյալ մտադրությունը բացատրենք Ուկրաինային օգնելու ԵՄ նպատակով, ապա պետք է նկատի ունենանք, որ տարեկան 500 000 տոննա ուկրաինական հացահատիկի գինը 400 մլն դոլարը չի գերազանցում, ինչը, եթե դրանից հանենք տվյալ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ծախսերը, չնչին գումարև է այն մի քանի հարյուր միլիարդ դոլարի և եվրոյի օգնության դիմաց, որ Ուկրաինային տվել է Արևմուտքը և, ճիշտ է, ոչ նախկին չափով, շարունակում է տալ: Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ հիշյալ մտադրության հարցում Ռուսաստանի երդվյալ թշնամիներից Նիկոլ հայադավի և ԵՄ- ի հիմնական նպատակն Ուկրաինային օգնելը չէ, չի սահմանափակվում սոսկ դրանով:

Կարծում ենք, Նիկոլ հայադավը և իր ոհմակը մտադիր են խորհրդարանական ընտրություններից հետո հասնել առնվազն Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազայի հեռացմանը, պաշտոնապես ու առավելագույն հնարավորի սահմաններում թեքվել դեպի Արևմուտք և ՆԱՏՕ, այսինքն՝ գրեթե նույնությամբ կամ նույնությամբ կրկնել ՌԴ- ի հանդեպ Զելենսկու և Կիևի վարչակարգի թշնամական քաղաքականությունը՝ դրանով իսկ Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները վերածելով թշնամականի, որի դեպքում, բացառված չէ, որ Ռուսաստանն արդեն ինքը հրաժարվի հացահատիկ տրամադրել:

Մանավա՛նդ, եթե ՌԴ- ն հարկադրված լինի այստեղ ևս հատուկ ռազմական գործողություն իրականացնել ճիշտ նույն կամ գրեթե նույն հիմնավորումներով, ինչ 2022թ. սկսեց իրականացնել Ուկրաինայում, այդ թվում՝ գոյաբանական նշանակություն ունեցող իր անվտանգության ապահովման, հայրենակիցների և պետության կենսական շահերի պաշտպանության համար: Նիկոլի և նրա հետևում կանգնած Արևմուտքի վերոնշյալ մտադրության դեպքում արդեն լիովին հասկանալի է դառնում, թե նա իր ոհմակի հետ ինչու է ցանկանում ապահովել իր թիկունքը՝ ռուսական հացահատիկի ներկրումը փոխարինելով ուկրաինականով և ղազախականով: Այո, նաև ղազախականով:

Ինչպես վերջերս հայտնի դարձավ, նիկոլենք Ղազախստանից Ադրբեջան- Վրաստան եկաթուղով 4- րդ կարգի հացահատիկի (անասնակերի) ոչ մեծ խմբաքանակ են ներկրել Հայաստան, որը, բացառված չէ, խառնեն մարդու համար նախատեսված հացահատիկի հետ, աղան և իրացնեն բնակչությանը:

Բացառված չէ նաև, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար նախատեսված հացահատիկի տեղափոխումը թույլ տալու Ալիևի «բարյացկամությունը» թելադրված է նաև Նիկոլ հայադավի և Արևմուտքի կողմից Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները թշնամականի ու բանը նույնիսկ պատերազմի հասցնելու դեպքում հացահատիկով Հայաստանի ապահովման այն ռազմավարական նպատակով կամ Արևմուտքի պահանջով, որի մասին վերևում արդեն նշեցինք:

Չմոռանանք, որ դեռ հոկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը կոչ է արել բնակչությանը ցորենի փոխարեն անցնել բրնձի, այսինքն՝ սնվել չինացիների, կորեացիների և Ասիայի այլ երկրների բնակիչների նման: Ստացվում է, որ հայադավի և իր ոհմակի ոտնձգությունը միայն Արցախի դեմ չէր, միայն Հայաստանի և մեր սուրբ լեռան՝ Մասիս սարի դեմ չէ, այլ նաև մեր հաց հանապազօրյայի: Իր առաջարկն Արմեն Գրիգորյանը փորձել է հիմնավորել է նրանով, որ Երևանը պետք է բարելավի իր պարենային անվտանգության որակը, հարմարվի «նոր իրականությանը» և դադարեցնի կախված լինել միակ ռազմավարական ապրանքից։ Սա այն դեպքում, երբ կոռումպացված, արտաքին թշնամու կամակատար և այստեղ թշնամական քաղաքականություն վարող իշխող վարչակարգն է մեր երկրի պարենային անվտանգության թիվ 1 սպառնալիքը:

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

Leave a Comment