Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

Կիգալիում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակում ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման ուղիները, ՀՀ–ԵՄ գործընկերության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին` ներկայացնելով Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ՀՀ ջանքերը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment