Բելգիայում հայ տղամարդը դանակահարել է 28-ամյա դստերը – Live News

Բելգիայի Մուսկրոն քաղաքում հայ տղամարդը՝ Գրիգոր Մարգարյանը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա փաստաբան դստերը՝ Դանիելային, որը, գիտակցության չգալով, մահացել է:Ընտանիքի մտերիմները «Առաջին լրատվական»-ին պատմեցին, որ բացառիկ ունակություններ է ունեցել Գրիգորը. գնդակը գլխի վրա պահած վազում էր, քայլում, վազքուղիներ էր հաղթահարում:Սկզբում Թալինում են բնակվել, հետո եկել են Աշնակ: Գրիգորի քույրը ՌԴ-ում է ապրում, եղբայրն … Read more

Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են բնակության երկիր • Tribune.am

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի` պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ա․Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի … Read more

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

Ադրբեջանը կտրուկ բողոք է հղել Բելգիային և Նիդերլանդներին՝ այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև վնասում են Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններ՝ Ժյուլյեն դե Ֆրեպոն և Մարիան դե Յոնգ, առանձին-առանձին կանչվել են նախարարություն, որտեղ նրանց է … Read more

Արմեն Ռուստամյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և Լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա միջպետական հարաբերությունների, խորհրդարանական փոխգործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի առաջիկա այցը Հայաստան, … Read more

ՀՀ դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։ Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները թևակոխել են որակական … Read more