«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում, հայտնում է լրագրող Մայք Քիգանը։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» և «Ռեալը» հետևում են 20-ամյա անգլիացու իրավիճակին։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ կարող է կազմակերպվել մեկ մրցաշրջանով վարձակալություն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։