https://arm.sputniknews.ru/20251231/putini-nstavajry-grvohats-ukrainakan-anodachunery-hardzakvel-en-eshelvonvovrd-pn-97399562.html
Պուտինի նստավայրը գրոհած ուկրաինական անօդաչուները հարձակվել են «էշելոնով»․ՌԴ ՊՆ
Պուտինի նստավայրը գրոհած ուկրաինական անօդաչուները հարձակվել են «էշելոնով»․ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչուների թռիչքի քարտեզը: 31.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-31T13:59+0400
2025-12-31T13:59+0400
2025-12-31T13:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1f/97398865_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4534404e72b15675983775caa6507ad9.jpg.webp
Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սումիի և Չեռնիգովի մարզերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը:Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 28-ից 29-ը՝ հեռահար գործողության ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՌԴ օդատիեզերական ուժերը բացահայտել են Կիևի հարձակման փաստը Մոսկվայի ժամանակով 19:20-ի շրջանում:ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրի վրա Կիևի ահաբեկչական հարձակումը հետ մղելու ընթացքում ՌԴ տարածքում ավերածություններ չեն գրանցվել, պետական օբյեկտը չի վնասվել:Բրյանսկի, Սմոլենսկի և Նովգորոդի մարզերի տարածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարվածը հետ մղելու նպատակով օգտագործվել են զենիթահրթիռային կայանքներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ:Ուկրաինայի՝ դեկտեմբերի 29-ի գիշերը ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակվելու փորձի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
Один из сбитых украинских беспилотников, летевших на резиденцию Путина
Sputnik Արմենիա
Один из сбитых украинских беспилотников, летевших на резиденцию Путина
2025-12-31T13:59+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1f/97398865_240:0:1680:1080_1920x0_80_0_0_8d8903562ba552e4f5c18c484e3adfd5.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչուների թռիչքի քարտեզը:
Պուտինի նստավայրի վրա հարձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սումիի և Չեռնիգովի մարզերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը:
Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 28-ից 29-ը՝ հեռահար գործողության ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՌԴ օդատիեզերական ուժերը բացահայտել են Կիևի հարձակման փաստը Մոսկվայի ժամանակով 19:20-ի շրջանում:
ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրի վրա Կիևի ահաբեկչական հարձակումը հետ մղելու ընթացքում ՌԴ տարածքում ավերածություններ չեն գրանցվել, պետական օբյեկտը չի վնասվել:
«Կիևի ահաբեկչական հարձակումը նպատակաուղղված էր, ուներ մանրակրկիտ ծրագրված և էշելոնացված բնույթ։ Ուկրաինայի զինված ուժերը Պուտինի նստավայրի վրա հարձակվելու համար 91 անօդաչու թռչող սարք էին ուղարկել Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի մարզերի օդային տարածքներով: ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են արձակած բոլոր ԱԹՍ-ները»,- ասել է Ռոմանենկովը։
Բրյանսկի, Սմոլենսկի և Նովգորոդի մարզերի տարածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարվածը հետ մղելու նպատակով օգտագործվել են զենիթահրթիռային կայանքներ և ռադիոէլեկտրոնային միջոցներ:
Ուկրաինայի՝ դեկտեմբերի 29-ի գիշերը ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակվելու փորձի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: