Նոր նախագիծ՝ անհայտ կորած անձանց որոնման և ընտանիքների աջակցության համար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Օրենքի նախագծով առաջարկվում է՝ Սահմանել անհայտ կորած անձի իրավական սահմանումը։ Հստակեցնել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, … Read more

Սա օրենքի խախտում չէ, սա իրավական բռնաբարություն է. Արամ Վարդևանյան • Tribune.am

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրառմամբ է անդրադարձել Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության գործընթացին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես … Read more

Վթար Պռոշյան գյուղում. կա տուժած

Հունվարի 16-ին՝ ժամը 11։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի 8-րդ նրբանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ … Read more

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

Երկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլի ակադեմիայի սան էր

Հունվարի 14-ին, հրազենային վնասվածքից մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանը «Ուրարտու» ակադեմիայի սան էր։ Ակադեմիան նրա մահվան առթիվ հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր … Read more

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և, առհասարակ, կայացած մարդկանց. Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Ինչո՞ւ է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և, առհասարակ, կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։ Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին … Read more

Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

16 հունվարի 2026 – 17:40 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: Համաժողովն անցնելու է հունվարի 19-23-ը: