Սա օրենքի խախտում չէ, սա իրավական բռնաբարություն է. Արամ Վարդևանյան • Tribune.am

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրառմամբ է անդրադարձել Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության գործընթացին։

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.

«Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը: Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Leave a Comment