Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ Շոյգու

9 Նոյեմբեր, 2026 17:34 Միջազգային Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, և դրանում առանցքային դերերից մեկը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության շնորհիվ», — ասել … Read more

Նոյեմբերի 10-ից Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի (PAN.am)

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը:

ՀԿԿ նախագահ․ Մարտի 1-ի գործով 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան (PAN.am)

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ քրեական գործի քննության ընթացքն ու արձանագրված արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացրած վճռից հետո ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որից հետո իրականացվել են մեծածավալ ապացույցների հավաքագրման, ուսումնասիրման և դատավարական այլ գործողություններ, մեղադրական եզրակացությամբ դատարան … Read more

Խորհրդարանում քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Աննա Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Վարդանյանը, Նելլի Բավեյանը և Նարեկ Բաբայանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։ … Read more

Ռուսաստանը պատրաստ է պարենամթերքով կիսվել հարևանների և բարեկամ երկրների հետ. Սերգեյ Շոյգու

Երկուշաբթի օրը կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է հետխորհրդային տարածքի երկրներում էներգակիրների գների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև պարենային անվտանգության հարցերին։ Խոսելով էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի մասին՝ Շոյգուն նշել է, որ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում եվրոպական էներգակիրների գնումները չեն ուղեկցվում բնակչության … Read more

Власти Армении отказались от урезания пособий на погребение – Նորություններ 09.11.2026

Правительство Армении отзывает резонансный законопроект о сокращении числа получателей пособий на погребение. После бурных общественных обсуждений и консультаций с правящей фракцией Министерство труда и благополучия решило сохранить действующий порядок социальных выплат. О решении свернуть спорную инициативу объявил профильный министр Арсен Торосян в своем видеообращении, опубликованном в социальной сети Facebook. По его словам, документ, ранее вынесенный … Read more

Եվրոպան շահագրգռված չէ Ուկրաինայում հակամարտության ավարտով. Ռյաբկով

Եվրոպական երկրները շահագրգռված չեն Ուկրաինայում հակամարտության ավարտով. այդ տարածքը հայտնվել է արտաքին կառավարման ներքո, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք արձանագրում ենք եվրոպական մի շարք կառավարությունների կողմից ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու որևէ անկեղծ ցանկության բացակայությունը։ Այն կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականի գարնանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի, այդ թվում, իհարկե, Ռուսաստանի օրինական շահերը։ … Read more