ԱՄՆ ռազմական գործողությունը 100 մարդու կյանք է խլել. Վենեսուելայի ՆԳՆ
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության հետևանքով զոհվել է 100 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը՝ հղում կատարելով Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյին։ Մեդիայի տվյալներով՝ մինչ այժմ Կարակասը չէր հրապարակել զոհվածների թիվը, սակայն երկրի բանակը ներկայացրել է 23 զոհվածների ցուցակ։ Վենեսուելայի պաշտոնյաների հայտարարություններով՝ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության ծառայության շատ անդամներ «սառնասրտորեն» սպանվել են։ … Read more