Պապոյան․ 2025-ին ՀՀ է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ

Պապոյան․ 2025-ին ՀՀ է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ

8 հունվարի 2026 – 15:00 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած մի շարք ամիսներ՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, զբոսաշրջային այցելությունների թվով ռեկորդային են եղել Հայաստանի համար։ Այդ մասին կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2025-ին Հայաստանն ունեցել է 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19․4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,-մանրամասնել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը:

2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ։

Նախարարն ասել է, որ զբոսաշրջության առումով Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, երբ 2025-ի համեմատ արձանագրվել է մոտ 50 հազարով ավելի այց։

Leave a Comment