Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ

26 Հունվարի, 2026 Հունվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4867 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 165 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 208 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, չամրակապված վարելու՝ 577, առանց … Read more

Միխայել Շումախերն այլևս գամված չէ անկողնուն

«Ֆորմուլա-1»-ի լեգենդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ նոր և հուսադրող մանրամասներ են հայտնի դարձել։ Համաձայն վերջին տեղեկությունների՝ 57-ամյա ավտոարշավորդը երկարատև վերականգնողական թերապիայի շնորհիվ այլևս գամված չէ անկողնուն և կարողանում է նստած դիրք ընդունել։  Թեև Շումախերը դեռևս չի կարողանում քայլել, նրան այժմ հնարավոր է տեղաշարժել անվասայլակով իր տան տարածքում։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ … Read more

ՀՀ 2025-ի խոշոր հարկատուների ցանը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ»

26 հունվարի 2026 – 18:34 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում 2025 թվականի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 77 մլրդ 864 մլն 877 հազար դրամ հարկ։ Երկրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարելով 66 մլրդ 119 մլն 893 հազար դրամի հարկ, հայտնում է Auroarnews.am-ը: Երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն … Read more

Հուշարձանների «պահպանումը» և հավակնություններն Ադրբեջանի մշակութային քաղաքականության նոր հայեցակարգում. «Գեղարդ»

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և վերականգնվի»։ Գործողությունների ծրագրում նշված է, որ «Ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված, պետք է կատարվի գործունեության բարելավում, միջազգային հանրության շրջանում մշակութային ժառանգությանը պատճառված վնասի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և պատճառված վնասը փոխհատուցելու միջոցառումների ձեռնարկում»։ Վերջին տարիներին Ադրբեջանը … Read more

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) … Read more

Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչ են արել ամերիկյան զինվորականները իրենց բազայում հայտնված ռուս կանանց հետ

Ամերիկյան զինվորականները ձերբակալել են ռուս կանանց, որոնք պատահաբար հայտնվել էին ԱՄՆ բանակի բազայի տարածքում: Այս մասին հաղորդում է Life-ը։ «Ճանապարհորդները մոտ երեք օր է, ինչ կալանքի տակ են»,- նշում է հրատարակությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկները փնտրում էին ամենամոտ McDonald’s ռեստորանը, սակայն GPS-ի սխալի պատճառով նրանք հայտնվել են ծովային հետևակի կորպուսի Փենդլթոնի բազային ճամբարի տարածքում, որից հետո … Read more

Քրեական վարույթ «Մեր ձևով» շարժման համակարգողի նկատմամբ. ՔԿ մանրամասները – Նորություններ 26.01.2026

Լուսանկարը` «Մեր ձևով» շարժում Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ՝ կապված զինվորական ծառայությանն առնչվող հանգամանքների հետ: Գրավոր հարցմանն ի պատասխան կառույցից հայտնել են, որ նախաքննության շրջանակում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու վերջինիս առողջական խնդիրների իսկությունը: Չնայած Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է անցնել այն հետազոտությունները, … Read more

Arm Roads Info-ով կարելի է փոխանցել տեղեկություններ ճանապարհների թերությունների մասին

26 հունվարի 2026 – 18:29 AMT PanARMENIAN.Net – «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջարկում է ներբեռնել Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») անվանումով բջջային հավելվածը՝ PlayMarket և AppStore հարթակներից, և փոխանցել տեղեկություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների վերաբերյալ։ «Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։ Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների … Read more

Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է

Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Քաղաքական ուժին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ «Ազատությանը» հայտնեցին՝ փետրվարի 12-ին՝ կուսակցության հիմնադիր համագումարի օրը, հայտարարվելու է այս մասին: «Ազատություն»-ը տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում խնդրեց նաև «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակից, Մարիանա Ղահրամանյանը հարցին ուղիղ չպատասխանեց: «Ինչպես պարոն Կարապետյանը իր վերջին ասուլիսի … Read more

Վաղարշապատում հնարավոր է՝ վերամշակեն աղբը. դրանով հետաքրքրված են արտասահմանյան ընկերություններ

Վաղարշապատ համայնքի 6 հա տարածքով աղբավայրը Շահումյան գյուղի մոտակայքում է: Համայնքի ավագանին մեկ ամիս առաջ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով կոմունալ-ենթակառուցվածքների գործառնական նշանակության: Հնարավոր է, որ առաջիկայում Վաղարշապատում աղբի վերամշակման գործարան կառուցվի։ Այդ հեռանկարով հետաքրքրված են իտալական ու մալայզիական ընկերությունները: Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կառուցվելու էր դեռ 10 տարի առաջ, սակայն այդ … Read more