ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի | Factor.TV

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների ավստրիական խմբակցության ներկայացուցիչ Պետրա Բայրը։ Նա առաջին փուլում ստացել է բացարձակ մեծամասնություն՝ 164 ձայնով, իսկ մյուս թեկնածու Վիկտորիա Տիբլոմը (Շվեդիա, ALDE) 50 ձայն է ստացել։ Նա պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ երկարաձգվել։ Բայրը հաջորդում է Թեոդորոս Ռուսոպուլոսին (Հունաստան), … Read more

Իրանը վերացնում է միջազգային ինտերնետի հասանելիության սահմանափակումները

26 Հունվար, 2026 18:11 Միջազգային Իրանը վերացնում է երկրում միջազգային ինտերնետին հասանելիության բոլոր սահմանափակումները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Ոչ միայն վերացվել են բոլոր ոլորտներում ազգային ինտերնետային հարթակի բոլոր սահմանափակումները, այլև սկսած հունվարի 19-ից աստիճանաբար վերացվում են նաև միջազգային ինտերնետային սահմանափակումները»,-ասել է աղբյուրը՝ հավելելով. «Նախագահ Փեզեշքիանը համապատասխան մարմիններին … Read more

Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը դատարանն անվավեր է ճանաչել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության … Read more

«Հայաստանը պատրաստ է հրավիրել Ադրբեջանի պատվիրակությանը». Համբարձում Մաթևոսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսել է COP17-ի գագաթնաժողովին Ադրբեջանին հրավիրելու մասին։ Ըստ նախարարի՝ հրավիրող կողմը ոչ միայն ՀՀ-ն է, այլ նաև ՄԱԿ-ը։ «Բոլոր երկրները տեղեկացված են օրերի հետ կապված, պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում կուղարկվի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Ադրբեջանի պատվիրակությանը պատրաստ են հյուրընկալել։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կարապետյանը հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց

Քննչական կոմիտեում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քննություն է ընթանում՝ պարզելու նրա զինվորական ծառայության պիտանիության հետ կապված առողջական հանգամանքները: Նա հրաժարվել է անցնելու հանձնաժողովային հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են նախկինում պատճառ դարձած առողջական խնդիրները գնահատելու համար: Այս մասին 1lurer.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության … Read more

36.000 դրամ՝ թոշակառուին, միլիոններ՝ իշխանավորներին. սոցիալական «արդարության» փաշինյանական մոդելը

Իշխանական քարոզչությունը հերթական անգամ փորձում է սոցիալական զգայուն թեման վերածել քաղաքական ինքնագովազդի։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, թե իրենց օրոք թոշակները «16.000 դրամից դարձել են մոտ 43.000 դրամ», իրականության հետ ունի միայն մասնակի և խիստ մանիպուլյատիվ կապ։ Սկսենք պարզ ճշմարտությունից. 16.000 դրամ թոշակ ստացել է թոշակառուների բավական փոքր մասը։ Այդ չափը վերաբերում էր բացառապես նվազագույն … Read more

Փաստորեն, հարկերն ու տուրքերը բարձրացրին նրա համար, որ պարգևավճար ստանան․․․

Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում: Փողոցի կոյուղատար համակարգի խափանման պատճառով կոյուղաջուրը հոսում և լցվում է շենքի բակեր: Նմանատիպ խնդիրները չեն կարգավորվում կամ մակերեսային լուծումներ են տրվում, քանի որ քաղաքապետարանը և Վեոլիա ջուր ՓԲ ընկերությունը չեն կարողանում հստակորեն տարանջատել իրենց ստանձնած պարտականությունները և նախատեսվող աշխատանքների ծավալները: Հարգելի՛ քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը կարողանում է … Read more

Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ կստեղծի համատեղ մաքսային կետեր

26 հունվարի 2026 – 18:24 AMT PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ներկայացնելով իր կառավարության նախաձեռնած խոշոր նախագծերը, հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ կայունության և լոգիստիկայի կենտրոն Հարավային Կովկասում՝ առևտրային երթուղիների վերագնահատման այս փուլում։ Նա հավելել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ համատեղ մաքսային կետեր … Read more

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ … Read more