Իրանը պլանավորում է ստեղծել փակ ներքին ինտերնետային ցանց

Իրանը պլանավորում է ստեղծել փակ ներքին ինտերնետային ցանց՝ որը հասնելի կլինի սահմանափակ թվով ներքին կայքերի համար, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով իրանցի թվային տեխնոլոգիաների փորձագետ Ամիր Ռաշիդիին։ Ինտերնետային մոնիթորինգի NetBlocks ծառայությունը հունվարի 8-ին հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, ամբողջ երկրում ինտերնետն անջատվել է։ The Guardian-ը նշում է, որ պետական ​​հեռարձակող IRIB-ն ավելի … Read more

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է ՀՀ–ԱՄՆ համատեղ հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցի իր էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։ «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի … Read more

Եվս մեկ կարեւոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. Փաշինյան – Նորություններ 14.01.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել սոցիալական իր էջերում՝ մեկնաբանելով երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպումը. “Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եւս մեկ կարեւոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ժամը 10–ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես եւ մեր մյուս գործընկերները եւս առիթներ կունենանք”,- գրել … Read more

Ովքե՞ր են Ադրբեջանից վերադարձած հայ գերիները, եւ ինչպես են նրանք գերեվարվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ովքե՞ր են այսօր ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը, եւ ինչպես են նրանք գերեվարվել։ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանն ընկերներ են։ Նրանք 2020 թվականի նոյեմբերի 10–ին, երբ ստորագրվել էր արդեն եռակողմ փաստաթուղթը, մեկնել էին Արցախ և գերեվարվել Բերձոր-Շուշի ճանապարհին։ Սուջյանը «Նոր Հայաստան, Հայրենիք-Սփյուռք» … Read more

Հայաստանը մտադիր է դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը

ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։ Այս մասին նշված է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։ Ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի հանձնառությունը Հայաստանը հանձնառու է … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է մարդասիրական մոտեցում ցուցաբերեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի իշխանությունները պետք է մարդասիրական մոտեցում ցուցաբերեն երկրում տեղի ունեցող անկարգությունների նկատմամբ։ Այս մասին նա լրագրողներին ասել է հունվարի 13-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։ «Ուղերձն այն է, որ նրանք պետք է մարդասեր լինեն։ Նրանք մեծ դժվարության մեջ են։ Եվ ես հույս ունեմ, որ նրանք մարդկանց չեն … Read more

Մանկավարժականի ռեկտորը ազատ արձակվեց. որոշում․ Լուսանկար

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի… The post Մանկավարժականի ռեկտորը ազատ արձակվեց. որոշում․ Լուսանկար appeared first on .

Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն

Քաղաքականություն 14 Հունվար, 2026 9:21 Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գնալով ավելի հստակ են բացահայտում գործող իշխանության խորքային ճգնաժամը։ Արտաքին քաղաքականության ձախողումները, անվտանգության ոլորտում կուտակված վտանգները և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իշխանության կողմից փոխհատուցվում են ոչ թե պետական կառավարման որակի բարձրացմամբ, այլ հանրային կյանքի վերջին անկախ … Read more

Ձյուն ու բուք է. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի  ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:   Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց … Read more

Ով է «վերբովկա» արել գեներալ Կարեն Շաքարյանին․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար ·

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, պարզվում է, այսպես ասած, վերբովկա է արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ «Իրավունք» թերթը գրում է. Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել … Read more