Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 14-ի համար

Rate.am-ում հունվարի 14-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 378,29 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 383,02 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 437,55 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 449,38 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.71 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 5,00 դրամը

Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի և նոր հնարավորություններ կընձեռնվեն: … Read more

Բուք, մերկասառույց․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Երասխի շրջանաձև երթուղուց դեպի Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհը, Լանջառ-Լուսաշող-Լանջազատ ավտոճանապարհը, Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները (բուք) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց և … Read more

Միրզոյանը և Ռուբիոն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը – Նորություններ 14.01.2026

Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք … Read more

Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց

Ուշադրության կենտրոնում 14 Հունվար, 2026 9:14 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի  ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լանջիկ … Read more

Ակնկալիքների ի՞նչ շրջանակ է ներառում ԹՐԻՓՓ-ը ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի … Read more

Ով կնշանակվի Շվեյցարիայի թեմի առաջնորդ ·

Մեր տեղեկություններով, առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգեւոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը։ «Հրապարակ» թերթը գրում է․ Վեհափառի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու … Read more

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռեւս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ «Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե … Read more

Հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի տեքստը

Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին … Read more

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցի իր էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը: «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի … Read more