Հայաստանը մտադիր է դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը

ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։

Այս մասին նշված է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Ծրագրի շրջանակներում՝

Հայաստանի հանձնառությունը

Հայաստանը հանձնառու է ԹՐԻՓՓ-ի՝ որպես իր ազգային շահերին ծառայող ռազմավարական նախաձեռնության հաջողելուն։ Հայաստանը մտադիր է իրականացնել հետևյալ քայլերը.

  • դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը,
  • ապահովել արդյունավետ համակարգում Հայաստանի կառավարական մարմինների միջև,
  • դյուրացնել թույլտվությունների, հաստատումների և կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը,
  • պահպանել բաց հաղորդակցություն ԱՄՆ գործընկերների հետ,
  • աշխատել տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ՝ ԹՐԻՓՓ-ի ամբողջական ներուժն իրացնելու նպատակով,
  • մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի և իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղությամբ՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։

Հաջողության հասնելու նախադրյալներ  

Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է.

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից,
  • Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից,
  • ԱՄՆ կայուն ներգրավվածությունից,
  • տարածաշրջանային համագործակցությունից և կայունությունից,
  • Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։

Leave a Comment