Ձյուն ու բուք է. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի  ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


 


Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։


 


Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 


Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է։


 


Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։


 


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


 


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ4

Leave a Comment