Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է մարդասիրական մոտեցում ցուցաբերեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի իշխանությունները պետք է մարդասիրական մոտեցում ցուցաբերեն երկրում տեղի ունեցող անկարգությունների նկատմամբ։ Այս մասին նա լրագրողներին ասել է հունվարի 13-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

«Ուղերձն այն է, որ նրանք պետք է մարդասեր լինեն։ Նրանք մեծ դժվարության մեջ են։ Եվ ես հույս ունեմ, որ նրանք մարդկանց չեն սպանի», – ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե ինչ ուղերձ կհղի Թեհրանին։

Մեկնաբանելով Իրանի հայտարարությունները ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին արձագանքելու պատրաստակամության մասին՝ Թրամփն ասել է.

«Իրանը դա ասել է նախորդ անգամ, երբ ես պայթեցրել եմ նրանց միջուկային ներուժը, որը նրանք այլևս չունեն»։

Leave a Comment