Ջերմուկում ավարտվեց ձմեռային «Ֆեստիվառ»-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ջերմուկում ավարտվեց ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Օրվա ընթացքում գործել է տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ երեկոյան անցկացվել է տոնական համերգային ծրագիր՝ Արամ MP3-ի, … Read more

«Ուզում ենք, որ Հայաստանը լինի նաև ստեղծագործ». Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ամփոփել է 2025 թվականը

Ինչպես փոխանցում է մասին  Iravaban.net–ը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Լուրերին տված ամփոփիչ հարցազրույցում ամփոփել է 2025 թվականը։ «2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվել են մի շարք փոփոխություններ, հատկապես կառուցվածքային։ Դրանք ներառել են փոփոխություններ նախաքննական ստորաբաժանումներում, օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներում և աջակցող ստորաբաժանումներում։ Մասնավորապես, կարող եմ նշել, որ նախկինում Հակակոռուպցիոն կոմիտեում գործող ստորաբաժանումների, նախաքննական ստորաբաժանումների … Read more

Նոր տարի և նոր ժամկետ. ինչ կփոխվի հայկական բանակում 2026-ին

https://arm.sputniknews.ru/20260103/nvor-tari-ev-nvor-zhamket-inch-kpvokhvi-hajkakan-banakum-2026-in-97178034.html Նոր տարի և նոր ժամկետ. ինչ կփոխվի հայկական բանակում 2026-ին Նոր տարի և նոր ժամկետ. ինչ կփոխվի հայկական բանակում 2026-ին Sputnik Արմենիա ՀՀ-ում ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը սուր բանավեճի թեմա է դարձել։ Ընդդիմությունը ռիսկեր է տեսնում և նախընտրական քայլ որակում… 03.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-03T21:45+0400 2026-01-03T21:45+0400 2026-01-03T21:45+0400 հայաստան բանակ տիգրան աբրահամյան սուրեն պապիկյան կարեն … Read more

«Փայլուն» քայլ՝ դեպի Նոբելյան մրցանակ, իսկ «ժողովրդավար» Եվրոպան լռում է․ Դմիտրի Մեդվեդև

Դմիտրին Մեդվեդևը  մեկնաբանել է Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումները «1. ԱՄՆ «խաղաղապահության» գերազանց օրինակ։ Անկախ երկրում դաժան ռազմական գործողություն, որը ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Օրինական ընտրված նախագահի և նրա կնոջ գերեվարումը հատուկ նշանակության ուժերի կողմից։ «Ժողովրդավարական» Եվրոպայից գրեթե լիակատար լռություն։ Լատինական Ամերիկայում երաշխավորված սեր, քանի որ Մոնրոյի դոկտրինան այնտեղ շատ տարածված է։ … Read more

Երևան-Գյումրի ավտոճա­նապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 3-ին, ժամը 17։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 96-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են … Read more

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր տարածքում տեղակայել է օտարերկրյա զորքեր և արտասահմանում ձեռք է բերել հարձակողական զենքի համակարգեր, որոնք սպառնում են ամերիկյան շահերին տարածաշրջանում։ «Ամերիկան ​​երբեք թույլ չի տա օտարերկրյա պետություններին թալանել մեր ժողովրդին կամ վտարել մեզ մեր սեփական կիսագնդից», – ասել է նա Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող … Read more

Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա գտնվող Մադուրոյից լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։ Լուսանկարում Մադուրոյի հագին մոխրագույն մարզահագուստ է, նա կրում է մեծ ականջակալներ և սև ոսպնյակներով ակնոցներ, ձեռքին ջրի շիշ կա։ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: ԱՄՆ ռազմաօդային ուժերն … Read more

Դոնալդ Թրամփի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

Քաղաքականություն Դոնալդ Թրամփի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Դոնալդ Թրամփը՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած գործողության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման մասին ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Վենեսուելան մինչև այն պահը, երբ կկարողանա ապահովել հանրապետությունում իշխանության «ճիշտ» փոփոխությունը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո, Ֆլորիդա նահանգի «Մար-ա-Լագո» նստավայրում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Մենք պատրաստվում … Read more

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի վերահսկողությունը ստանձնելու պատրաստակամության մասին

Միացյալ Նահանգները պատրաստ է կառավարել Վենեսուելան մինչև «իշխանության իրավաբանորեն պատշաճ փոխանցումը», ըստ ՌԲԿ-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսում։ «Մենք կառավարելու ենք երկիրը մինչև ապահովենք իշխանության անվտանգ, կարգավորված և ողջամիտ փոխանցումը։ Մենք չենք ուզում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը միջամտում է և նույն խնդրին է … Read more