Թրամփը հայտարարել է Վենեսուելայի վերահսկողությունը ստանձնելու պատրաստակամության մասին

Միացյալ Նահանգները պատրաստ է կառավարել Վենեսուելան մինչև «իշխանության իրավաբանորեն պատշաճ փոխանցումը», ըստ ՌԲԿ-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսում։

«Մենք կառավարելու ենք երկիրը մինչև ապահովենք իշխանության անվտանգ, կարգավորված և ողջամիտ փոխանցումը։ Մենք չենք ուզում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը միջամտում է և նույն խնդրին է բախվում», – ասել է Թրամփը։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ կառավարությունը «ստիպելու է շատ խոշոր նավթային ընկերություններին միլիարդավոր դոլարներ ներդնել [Վենեսուելայի] նավթային ենթակառուցվածքների վերականգնման մեջ և սկսել գումար վաստակել երկրի համար»։

ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև գործընկերությունը, ըստ ԱՄՆ նախագահի, վենեսուելացիներին կդարձնի «հարուստ, անկախ և անվտանգ»։

Թրամփը և Սպիտակ տունը հրապարակել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա, որը ուղևորվում է Նյու Յորք։

ԱՄՆ-ն այսօր՝ հունվարի 3-ին, հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են ու դուրս բերվել երկրից: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Մադուրոյին և նրա տիկնոջը այնուհետև մեղադրանք էր առաջադրվել ԱՄՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։

Leave a Comment