Որքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն … Read more

Լիաբանանից մինչև Հունգարիա․ ինչպես է Սփյուռքի հայկական ռադիոն դիմակայում ինքնության կորստի վտանգին․ «Սփյուռքի ձայնը»

Սկսում ենք Նոր տարին միասին՝ նպատակ ունենալով լսելի դարձնել այն ձայները, որոնք աշխարհի տարբեր ծայրերից ամուր թելերով կապված են հայրենիքին։ Այսօր մեր եթերում ոչ թե պարզապես լրատվություն է, այլ սրտի խոսք՝ ուղղված հայապահպանությանն ու մշակութային այն ամրոցներին, որոնք կառուցում ենք Սփյուռքում։ Լրատվամիջոցը մեզ համար միայն տեղեկատվության աղբյուր չէ, այլ ինքնության պաշտպանական վահան, որը միավորում է … Read more

Ուկրաինան հարձակվել է Խերսոնի մարզի վրա. կա ավելի քան 20 զոh

Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով ավելի քան 20 խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնել է ՌԻԱ Նովոստին»: Հետաքննիչների տվյալներով՝ հունվարի 1-ի գիշերը Խերսոնի մարզի Կալանչակ մունիցիպալ շրջանի Խորլի գյուղում գտնվող սրճարանի շենքի վրա զինամթերքով զինված ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվել է զանգվածային հարձակում։ Հարձակման հետևանքով զոհվել է ավելի … Read more

Հունվարի 1-ից «Շողակաթ»-ի գործունեությունը դադարեցվում է

2026 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության գործունեությունը։ Որոշումը հետևանք է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, որոնց համաձայն կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։ Դեռևս հոկտեմբերի 2-ին Կառավարությունը հավանություն էր տվել օրենքի փոփոխությունների նախագծին, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։ Գործող կարգավորմամբ հանրային հեռարձակողները 3-ն էին՝ Հայաստանի հանրային … Read more

2026–ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ … Read more

Ցանկացած սխալ քայլ կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ն՝ վարորդներին

Ներքին գործերի նախարարությունը տոնական օրերին հորդորում է վարորդներին զերծ մնալ շտապողականությունից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չվտանգել սեփական ու շրջապատի կյանքը «Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը … Read more

Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով 24 խաղաղ բնակչի մահվան մասին

Նոր տարվա գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խերսոնի մարզին։ Խորլի քաղաքում ԱԹՍ-ները գրոհել են Սև ծովի ափին գտնվող սրճարանը և հյուրանոցը։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ (մահացածների թիվը, ենթադրաբար, կաճի, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են), ևս 50-ը վիրավորվել է։ Հունվարի 2-ը և 3-ը Խերսոնի մարզում հայտարարվել են սգո օրեր։ … Read more

Ո՞վ է Ֆեմիդան և ի՞նչ է նա խորհրդանշում

Iravaban.net-ը ներկայացնում է Ֆեմիդայի նշանակությունը․ ո՞վ է Ֆեմիդան և ի՞նչ է նա խորհրդանշում։ Ֆեմիդան (Թեմիսը) հին հունական դիցաբանության աստվածուհի է, որը մարմնավորում է արդարությունը, օրենքը, կարգն ու բարոյական հավասարակշռությունը։ Ֆեմիդան Զևսի կինն է, Հորաների և Մոյրաների մայրը։ Ֆեմիդան համարվում էր աստվածների և մարդկանց միջև կարգ ու կանոնի պահապանը։ Նա Զևսի խորհրդատուն էր և խորհրդանշում էր օրենքների … Read more

Նոր տարի՝ նոր սկիզբ․ հոգեբանների խորհուրդներ

Շատերի համար Նոր տարին ընկալվում է որպես նոր էջ բացելու հնարավորություն։ Հոգեբանների կարծիքով՝ տարվա սկիզբը մարդկանց օգնում է հավատալ փոփոխություններին և ավելի վստահորեն նայել ապագային։ Մասնագետները խորհուրդ են տալիս նոր տարին սկսել ոչ թե ինքնաքննադատությամբ, այլ անցած տարվա փորձն ընդունելով։ Սխալների վրա չափից ավելի կենտրոնանալը հաճախ խանգարում է առաջ շարժվելուն, մինչդեռ դրանցից դասեր քաղելը նպաստում … Read more

Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» … Read more