Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը…

Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։ Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի … Read more

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին, հայտնել են Արմավիրի դատարանից։Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի … Read more

Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի … Read more

Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի

Հունգարիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի։ Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և արտգործնախարար Անիտա Օրբանը՝ նշելով, որ որոշման մասին արդեն տեղեկացվել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը։ Օրբանի խոսքով՝ ռուս դիվանագետները Հունգարիայում իրականացրել են դիվանագետի կարգավիճակի և Վիեննայի կոնվենցիայի հետ անհամատեղելի գործունեություն, ինչի պատճառով նրանց պահանջվել է լքել երկիրը։ Միաժամանակ, Հունգարիայի … Read more

ՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները (PAN.am)

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի անմիջական շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ին հասանելի հնարավորությունները, հայտնում է Aysor.am-ը: «Կան … Read more

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ: Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական … Read more