Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 8-ին՝ ըստ ԿԲ-ի – armeniatoday.am

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 8-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,06 դրամով՝ կազմելով 363,64 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,5 դրամով և կազմել 422,26 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,19 դրամ։

«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան

«Ես ներկա եմ եղել այդ նիստին, հիշում եմ, որ նման նիստ ա եղել, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքին։ «Դա բացառիկ նիստ չի եղել, որ մենք փակ, գաղտնի ռեժիմով … Read more

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

8 Սեպտեմբերի, 2026 Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

Չինական ավտոհսկաների ճնշումը․ JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղ

Բրիտանական «Jaguar Land Rover» (JLR) ավտոարտադրողը հայտարարել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ։ Ընկերությունում այժմ ամբողջ աշխարհում աշխատում է մոտ 43 հազար մարդ։ Կրճատումների միջոցով JLR-ը նախատեսում է խնայել 1,7 մլրդ ֆունտ ստերլինգ։ Ընկերությունը նշում է, որ որոշման պատճառներից են կիբերհարձակման հետևանքները, ԱՄՆ-ի մաքսատուրքերը և հատկապես Չինաստանի ավտոարտադրողների հետ … Read more

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական մեկ այլ կենտրոն

Սեպտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական մեկ այլ կենտրոն, որտեղ ևս շուտով նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը և տեսանյութ հրապարակել: «Չափազանց կարևոր է օրվա կարգացուցակի ճշգրիտ պահպանումը»,-գրել է նախարարը:  

Կանադան ամերիկյան ապրանքների համար սահմանել է 50% «հայելային» մաքսատուրքեր

Կանադան ամերիկյան ապրանքների համար սահմանել է 50% «հայելային» մաքսատուրքեր․ հայտնում է BBC-ն։ Ցուցակում ներառված են մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքներ՝ պողպատից մինչև մարզաշապիկներ: Սկզբում ցուցակում ներառված են եղել նաև թարմ ձուկ և ծովախեցգետին, սակայն դրանք հանվել են տեղի ձկնորսների բողոքի պատճառով: Սա ցույց է տալիս Օտտավայի դժվարությունը Վաշինգտոնին արձագանքելու հարցում՝ միաժամանակ պահպանելով ներքին հավասարակշռությունը: Երկու … Read more

Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես-օբյեկտ»

08.09.2026 | 17:07 ։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների նկատմամբ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի հանդեպ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ և այլատեսակ բանսարկություններ և զրպարտություններ։ Եվ արդեն Հովհաննավանքից նոր ահազանգ է հնչում։ Օհանավանի … Read more