Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի Ղազարյան

8 Սեպտեմբեր, 2026 17:07 Հասարակություն Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը, դա նույնպես տարբերակներից մեկն է: Հայաստանը կարող է սպառել բարձր գնով գազ, Հայաստանի Կառավարությունը պատրաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ … Read more

Միջպետական սկանդալ կարող էր լինել, դուք խայտառակում եք ռեսպուբլիկան․ Դերենիկ Մալխասյան

The post Միջպետական սկանդալ կարող էր լինել, դուք խայտառակում եք ռեսպուբլիկան․ Դերենիկ Մալխասյան appeared first on Tribune.am.

Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Դատական նիստի օր, սակայն, դեռևս նշանակված չէ։ Հիշեցնենք` դատավոր Սերժ Ռուշանյանն որոշել էր Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատավորը … Read more

Գավառում ոստիկանները մեծածավալ զենք-զինամթերքի տեղափոխում են կանխել. հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակ ու փամփուշտներ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում՝ զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող … Read more

Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտվել է իրացման շրջանառության՝ առանձնապես խոշոր չափերով թերհայտարարագրման դեպքեր։ Նշվում է, որ վարչության 15-րդ բաժնի իրականացրած վերլուծության շրջանակում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։ «Արձանագրված էական անհամապատասխանությունների հիման վրա ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային, որից հետո իրականացվել են թիրախային և լայնածավալ … Read more

«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 2-րդ)…Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից:2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի … Read more

Նախագահը ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հիմնված պատմականորեն ձևավորված … Read more

Վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին կառավարման համակարգ ներգրավելու կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, … Read more

Չեմպիոնների լիգա. սպասելիքները նոր մրցաշրջանից. «Սպորտքաստ»

Տիտղոսի հիմնական հավակնորդների գրեթե անփոփոխ ցանկ։ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Բավարիա», ՊՍԺ, անգլիական գրանդ֊ակումբներ. կետային վերլուծություն։ Հենրիխ Մխիթարյան և Տիգրան Բարսեղյան. ակնկալիք հայ ֆուտբոլիստներից և իրենց թիմերից։  Եվրոպա լիգայում «Արարատ Արմենիա»-ի մեկնարկային պայմանները։ «Սպորտքաստի» տաղավարում «Ֆաստ Մեդիա» ՀԸ մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։ Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և … Read more