Չեմպիոնների լիգա. սպասելիքները նոր մրցաշրջանից. «Սպորտքաստ»

Տիտղոսի հիմնական հավակնորդների գրեթե անփոփոխ ցանկ։ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Բավարիա», ՊՍԺ, անգլիական գրանդ֊ակումբներ. կետային վերլուծություն։ Հենրիխ Մխիթարյան և Տիգրան Բարսեղյան. ակնկալիք հայ ֆուտբոլիստներից և իրենց թիմերից։  Եվրոպա լիգայում «Արարատ Արմենիա»-ի մեկնարկային պայմանները։ «Սպորտքաստի» տաղավարում «Ֆաստ Մեդիա» ՀԸ մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանն է։

Ավանդական կարատե. «Արարատ գավաթից» մինչև աշխարհի առաջնության նախապատրաստություն․ «Սպորտքաստ»

Նախապատրաստություն աշխարհի առաջնությանը։ «Արարատ գավաթ» միջազգային 6-րդ առաջնության արդյունքների ամփոփում։ Հայաստանի ֆեդերացիայի ուրույն տեղն ավանդական կարատեի միջազգային ընտանիքում ու մասնակցությունը որոշումների ընդունմանը։ «Սպորտքաստի» տաղավարում են Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ու մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Արման Կարախանյանը։

Մարզական հրաձգություն. հաղթանակներ ու նոր սպասելիք․ «Սպորտքաստ»

Աննախադեպ արդյունք․ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկի հաղթողն է։ Հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ առաջնությունից։ Հայացք դեպի առաջիկա խոշոր մրցաշարեր։ Մարզաձևի զարգացման ուղենիշեր ու մանրակրկիտ աշխատանք։ «Սպորտքաստ»-ի տաղավարում Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն է։

Ըմբշամարտ․ հաղթանակներ, սերնդափոխություն և զարգացման ուղիներ. «Սպորտքաստ»

Բաքվում մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի մասնակցության ամփոփում։ Մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններ․ ընթացիկ մրցելույթներ, արդյունքներ և նախապատրաստում։ Մարզիկներից սպասելիքի ձևավորման ճիշտ մոտեցում։ Մարզաձևի զարգացման ուղենիշեր ու մանրակրկիտ աշխատանք։ «Սպորտքաստ»-ի տաղավարում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն է։

Հայաստանում բասկետբոլի մասսայականացման ուղի և սփյուրքի հետ գրագետ աշխատանք. «Սպոտքաստ»

Ֆեդերացիայի նորընտիր նախագահի ներկայացրած ծրագրի դրույթներ, հիմնական կետեր։ Ազգային ընտրանի ու երիտասարդական հավաքականներ.ընթացիկ մրցելույթներ, արդյունքներ։ Մանկապատանեկան մակարդակում անելիք, խնդիրների լուծումներ։ Հայաստանում բասկետբոլի մասսայականացման ուղի և սփյուրքի հետ գրագետ աշխատանք։ «Սպորտքաստ»-ի տաղավարում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն է։

Մրցավարություն, կանոնների փոփոխություններ ու նոր տեխնոլոգիաներ․ «Սպորտքաստ»

Ֆուտբոլի կանոններում իրականացվող փոփոխություններ։ Մրցավարի աշխատանքի նրբություններ ու օգնող տեխնոլոգիաներ։ Հայաստանում մրցավարների պատրաստում ու իրագործվող ծրագրեր։ «Սպորտքաստ»-ի տաղավարում ՀՖՖ մրցավարական և տեսչական դեպարտամենտի պետ Արման Ալաբերքյանն է։

Ֆուտբոլի 39 օրը. Մունդիալ-2026-ն ավարտվեց․ «Սպորտքաստ»

Առաջնության արժանի հաղթող.Իսպանիայի ընտրանու «ակումբային ֆուտբոլ», վստահ խաղ։ Մեսսիի ֆենոմենն ու Մունդիալում աչքի ընկած այլ ֆուտբոլիստներ։ Հեռուստատեսությունն ու ֆուտբոլը. փոխազդեցություն ու նորամուծություններ։ ԱՄՆ-ում, Մեքսիկայում ու Կանադայում անցկացված Մունդիալի առանձնահատկությունները։ «Սպորտքաստ»–ի տաղավարում մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանն ու «Ֆակտոր թիվի»-ի մարզական բաժնի խմբագիր Դավիթ Եղիազարյանն են։

Մունդիալ-2026. զարմացնող նոր իրողություններ․ «Սպորտքաստ»

«Բրազիլական կախարդանքն» անհետացե՞լ է։ Մեսսին ու Արգենտինայի ընտրանի.հանճարի գործոնը որոշիչ է։ «Աֆրիկյան անակնկալներ».կարգապահ ֆուտբոլ։ Եվրոպական հավաքականների առավելություններն ու սայթակումները։ «Սպորտքաստ»-ի տաղավարում Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Արմեն Գարամյանն է։

Մունդիալ-2026․ նոր մասշտաբ, նոր իրողություններ․ «Սպորտքաստ»

Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում, աշխարհի առաջնության անցկացման յուրահատկություններ։ Ամերիկյան մարզական միջոցառումների հեռարձակման ֆինանսական ու այլ առավելություններ։ Համաշխարհային ֆուտբոլի համահավասարեցում ու խաղում ռոմանտիզմի գործոնի կորուստ։ «Սպորտքաստ»-ի տաղավարում մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանն է։

«Արարատ-Արմենիա»․ չեմպիոնական մրցաշրջան 2025-26-ի վերլուծություն․ «Սպորտքաստ»

«Արարատ-Արմենիա» ակումբը Հայաստանի չեմպիոնն է.ավարտված մրցաշրջանում իրականացված աշխատանք, կայուն խաղի ապահովում, ծագած խնդիրներին տրված լուծումներ։ Ներկայում թիմն ինչպիսի՞ խաղաոճ է դավանում, ի՞նչ նոր գաղափարներ են կյանքի կոչվում։ Չեմպիոնների լիգայի ընտրական փուլ.նախապատրաստական աշխատանք։ Աշխարհի առաջնություն.հավաքականների ու ակումբային ֆուտբոլի ներկայիս տարբերություններ։ «Սպորտքաստ»-ի տաղավարում «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզչի օգնական, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է։