Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման և սահմանազատման գործընթացի իրագործման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին նա նշել է ադրբեջանական APA գործակալության հարցին ի պատասխան։ Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ որոշ հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Բիշքեկում։ Խոսելով երկու երկրների սահմանների սահմանազատման մասին՝ Բայրամովն ընդգծել է, … Read more

Դավիթ Իշխանյանը Անահիտ Մանասյանին հրավիրում է ադրբեջանական բանտ

Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին: «Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի՝ Ումբակիի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է որ լինի։ … Read more

Քննարկվել են ՀՀ-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։ Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։ Գնահատեք հոդվածը

«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին

«Ուզում եմ հասկանալ ձեր կառույցի աշխատանքի մեխանիզմը․ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պետք է գործարարները, նախկին իշխանության ներկայացուցիչները դատվեն, քրեական վարույթներ նախաձեռնվեն, ձեզ էլ ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք. դրանից անմիջապես հետո՞ եք հասկանում, որ այդ մարդկանց բիզնեսները պետք է ստուգեք, փակեք, կապարակնքեք։ Ո՞նց հասկացաք, որ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մնացածների բիզնեսները պետք է … Read more

Տաթև Բարոյանն ու Բերջ Կարազյանն ելույթ են ունեցել Բանգկոկի փառատոնի բացմանը

Հայ օպերային երգիչներ Տաթև Բարոյանն ու Բերջ Կարազյանը սեպտեմբերի 5-ին ելույթ են ունեցել Բանգկոկի Պարի և երաժշտության 28-րդ միջազգային փառատոնի բացմանը, հայտնել է New York City Opera-ի պաշտոնական կայքը։ Նախագծի դիրիժորն ու գործադիր տնօրենը Grammy մրցանակի քառակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանն էր։ Ծրագրին մասնակցել են նաև սոպրանո Մարնի Բրինքրիսը, մեցցո-սոպրանո Եկատերինե Բուչիձեն, տենոր Դարիո Դի Վիետրին, … Read more

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից: Հիշեցնենք, որ Խաչատրյանը կալանավորվել է: Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի … Read more

Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (Video)

Armlur.am-ը գրում է. «Հայաստանի ակտիվ բնակչության մոտ 10 տոկոսն այսպես թե այնպես գումար է վաստակում մեր պլատֆորմների միջոցով»,- ասում է Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային, ինչպես նաև Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը: «ՍիվիլՆեթ Բիզնես»-ի տաղավարում նա ներկայացնում է ընկերության գործունեությունը և շուկայում գերակա դիրք զբաղեցնելու պատասխանատվությունը։ Զրույցի ընթացքում … Read more

«Շնորհակալություն, Հայաստան»․ Արտեմ Օհանովը՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ

09 Սեպտեմբերի 2026, 15:20 Աշխարհահռչակ գիտնական, քիմիկոս-բյուրեղագետ Արտեմ Օհանովն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Գիտնականը նշել է, որ սա ոչ միայն իր գիտական ձեռքբերումների ճանաչումն է, այլև վստահության նշան մի երկրի կողմից, որի հետ կապված է իր ընտանիքի պատմությունը։ Օհանովի խոսքով՝ իր համար հատկապես կարևոր է … Read more

Երևանում 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է թիվ 15/1 հասցեում գործող «CPS» բենզալցակայանի վահանակին, էլեկտրասյանը և կոտրել դրանք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Համլետ Դ.-ն տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով … Read more

«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ շրջապատում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չասեմ՝ բողոքում, ավելի ճիշտ՝ նեղվում են, որ իրենց երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը։Ժամերով նստում են դասագրքի առաջ, բայց հետո պարզվում է, որ չեն հասկացել՝ ինչ են կարդացել։ Դժվարանում են վերարտադրել նյութը, պատասխանել հարցերին, առանձնացնել հիմնական միտքը, հասկանալ խնդրի պահանջը կամ կիրառել … Read more