Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատանն անցկացված խուզարկությունից։  

Գագիկ Խաչատրյանի առանձնատանը իրավապահ մարմինները խուզարկություն էին անցկացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։  

Leave a Comment