
Կա պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման շուրջ, «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Առանց այլ մանրամասներ հայտնելու՝ Բադալյանը նշեց, որ աշխատանքները շարունակական են:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտնել է, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի՝ Արարատ Միրզոյանի հետ:
Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում, որտեղ ամսվա սկզբին անցկացվում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: