Բացառիկ կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

«Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից»,- ֆեյսբուքյան էջում ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է:


Հիշեցնենք՝ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։


Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Leave a Comment