Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։ Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն … Read more

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են — MediaNews

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել է։ Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկությունը հաստատել են Հակակառուպցիոն կոմիտեից։ «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- հայտնել … Read more

Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված. Պույա Հոսեյնի

9 Սեպտեմբերի, 2026 «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․ «Վերջին օրերին լուրեր են տարածվում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համացանցում շրջանառվող իրանական հայտարարության մասին: Ես անձամբ Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ հարթակում չեմ հանդիպել այդ տեղեկատվության իրանական աղբյուրին: — Ամեն դեպքում, Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ Թրիփփ նախագծի վերաբերյալ, … Read more

Հայաստանը բողոքարկում է ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է պատասխանի 60-90 օրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 60-90 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի Հայաստանի դիմումը՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու վերաբերյալ։ Ուսումնասիրությունը ենթադրում է փորձագիտական քննարկումներ։ Բացի այդ՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի համակողմանիորեն ներկայացվի խնդիրը։ Հայկական կողմը հանձնաժողովին արդեն ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումները։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ խոսքը տարբեր … Read more

Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 9–ին e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այն կքննարկվի մինչև սեպտեմբերի 24-ը: Ըստ հիմնավորման՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով բնակչության, առողջապահական, կրթական, ջրամատակարարման, կապի համակարգերի և … Read more

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

Իրանը և ԱՄՆ-ը պահպանում են անուղղակի կոնտակտներ. Պակիստանի պաշտպանության նախարար

Պակիստանը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ երկու երկրների ներկայացուցիչները գտնվում են անուղղակի կոնտակտի մեջ, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կոնտակտներ կան, թեկուզ ոչ ուղղակի»,- ասել է նա: Ասիֆը հավելել է, որ Իսլամաբադը ձգտում է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Բացի այդ, պաշտպանական … Read more

Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից: Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը — Հայաստանի Հանրային Ռադիո

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:  «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։  Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։