Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Rong Beer Na Lat Phrao» բարում տեղի ունեցած ուժգին հրդեհը առնվազն 27 մարդու կյանք է խլել, 22-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։  Հրդեհը սկսվել է կիրակի ուշ երեկոյան, ենթադրաբար՝ օդորակիչի կարճ միացումից, և արագ տարածվել՝ շենքը պատելով ծխով ու կրակով։  Զոհերի մեծ մասը հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նրանք փորձել են պատսպարվել ծխից։  … Read more

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը – armeniatoday.am

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0 հաշվով, հայտարարել է նա իր ինստագրամյան էջում։ Նրա խոսքով՝ Կիլիան Մբապեի չիրացրած 11-մետրանոցից հետո անվտանգության աշխատակիցը մոտեցել է և պահանջել հեռացնել դրոշը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչի հրահանգին։ Խաչատուրյանը նշել է, որ իրեն չեն բացատրել արգելքի … Read more

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ: «Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական, հուլիսի 13-15-ը մեր երկիրը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատաք գոտին կրկին կլինեն Արարատյան դաշտը և … Read more

ԱԲ-ն սպառնում է մոլորակին. Հայհիդրոմետի տնօրենը պատմել է, թե ինչպես են նեյրոցանցերը «սպառում» ջուրը և ավելացնում արտանետումները

նորություններ » Տելեկոմ » ԱԲ-ն սպառնում է մոլորակին. Հայհիդրոմետի տնօրենը պատմել է, թե ինչպես են նեյրոցանցերը «սպառում» ջուրը և ավելացնում արտանետումները Արհեստական բանականությունն ընդդեմ շրջակա միջավայրի. Հրապարակվել է նեյրոնային ցանցերի թաքնված վնասի վերաբերյալ միջազգային զեկույց ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հրապարակվել է White Paper on: AI and Environment («Արհեստական ​​բանականությունը և շրջակա միջավայրը») միջազգային զեկույցը, որը … Read more

«Հիսուսի արձանի քարերը մեր մոտ են մշակվում․ աշխատանքը կանգնել է»․ գործարանի սղոցավար

«Մուլտի սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ «Հիսուսի արձանի մշակվող քարերը հենց մեր գործարանից են․ եթե հումքն այստեղից չի ուղարկվում ընդեղ, իհարկե աշխատանքները կանգնած են։ Աշխարհով մեկ խայտառակ վիճակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի սղոցավարը։

Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

13 Հուլիս, 2026 13:10 Հասարակություն Արաբկիրի Վաղարշյան փողոցի բակերից մեկում նախօրեին հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է, այս մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ Իրավապահ կառույցից մանրամասնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Հիշեցնենք՝ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը … Read more

Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: Մասնավորապես՝ – սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, … Read more

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած դրա բանաձևին. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ, չնայած դրա ​​բանաձևին, որը ստիպեց վրացական պատվիրակությանը լքել նիստը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի նրանից, թե ինչպես է ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակելու իր գործունեությունը. կմնա՞ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից բարձր», – … Read more

«Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն արդեն մեկ շաբաթ է չի աշխատում։ Գործարանի սեփականատերն է ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը, ով կալանավորված է։   Ինչպես Ծառուկյանին պատկանող մի շարք այլ ընկերություններ, գործարանը նույնպես իրավապահների կողմից կապարակնքվել է և աշխատանքը դադարեցված է։ «Գործարանը պետք է բացվի։ Առաջինը պետք է մտածեն ժողովրդի մասին։ Վատ վիճակում ենք, բոլորը վարկեր ունեն։ Մեկ … Read more

Զելենսկին նոր կառավարություն է ձևավորում

13 Հուլիս, 2026 13:27 Միջազգային Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է փոխել կառավարության կազմը, վարչապետի պաշտոնում էլ Յուլյա Սվիրիդենկոյի փոխարեն այլ անձի նշանակել։ «Ուկրաինայում կադրային փոփոխություններ են սպասվում։ Մենք մանրամասները քննարկել ենք վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ, որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել կառավարության կազմը»,-գրել է Զելենսկին … Read more