ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը – armeniatoday.am

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0 հաշվով, հայտարարել է նա իր ինստագրամյան էջում։

Նրա խոսքով՝ Կիլիան Մբապեի չիրացրած 11-մետրանոցից հետո անվտանգության աշխատակիցը մոտեցել է և պահանջել հեռացնել դրոշը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչի հրահանգին։ Խաչատուրյանը նշել է, որ իրեն չեն բացատրել արգելքի պատճառը։

«Իմ կողքին նստած հանդիսատեսը Լիբանանի դրոշ ուներ։ Ինչո՞ւ նա կարող էր իր դրոշը բերել, իսկ ես՝ ոչ»,- նշել է Խաչատուրյանը։

ԱԱ-2026-ի մարզադաշտերի վարքականոնն արգելում է քաղաքական բնույթի դրոշների և այլ նյութերի ցուցադրումը և կազմակերպիչներին իրավունք է տալիս պահանջել դրանք հեռացնել կամ առգրավել։ ՖԻՖԱ-ն Խաչատուրյանի դեպքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի հրապարակել։

Leave a Comment