Հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

  Հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18- ին՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:   Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները ՔԿ-ում են, պահանջում են գործարանը կապարակնքած քննիչ Բադալյանին

«Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները ՔԿ-ում են, պահանջում են գործարանը կապարակնքած քննիչ Բադալյանին Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող … Read more

Առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից․ պահանջում են վերաբացել գործարանը

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել արդեն մեկ շաբաթ փակ գործարանը։ Նրանք նշում են, որ անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը և մարել վարկերը։ Ցուցարարների խոսքով՝ գործարանի փակման հետևանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից, և եթե իրավիճակը չլուծվի, պատրաստ են դիմել ավելի կոշտ քայլերի։ Նշենք, որ … Read more

Սև ծովից ցուրտ օդային հոսանքներ են մոտենում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա շաբաթում սպասվող եղանակի մասին (ՎԻԴԵՈ)

Ուշ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևան քաղաքի առանձին հատվածներում, ասել է Սուրենյանը, ՎԻԴԵՈ

Եվրոպայում անոմալ շոգից ավելի քան 10, 000 մարդ է մահացել

13 հուլիսի 2026 – 13:29 AMT PanARMENIAN.Net – Հունիսի վերջին օրերին Եվրոպան պատած սաստիկ շոգը դարձել է ավելի քան 10,000 հավելյալ մահվան պատճառ։ Այդ մասին հուլիսի 12-ին՝ կիրակի, հայտնել է «dpa» գործակալությունը՝ հղում անելով EuroMOMO մահացության մոնիթորինգի եվրոպական ծրագրի տվյալներին, որը գործել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) … Read more

Վարձով եմ ապրում, վարկեր ունեմ. կառավարությունը հոգալու՞ է մեր հարցերի մասին․ «Արարատ» կոմբինատի աշխատակից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ գործարանի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով հարյուրավոր մարդիկ կանգնած են սոցիալական աղետի առաջ: Աշխատակցի խոսքով՝ ինքը և իր գործընկերներից շատերը միայն գործարանի աշխատավարձի հույսին են, որով փակում են ամսական կենսական ծախսերը, այդ թվում՝ բնակարանի … Read more

Իրանը չի համաձայնել, որ միջուկային օբյեկտների ստուգումներ իրականացվեն

Իրանը չի համաձայնվում, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ իրականացնի երկրի միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ հայտնել էր, որ գործակալությունը նախատեսում է առաջիկա շաբաթներին մուտք գործել իրանական միջուկային օբյեկտներ։ «Ոչ»,- ասել է Բաղային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը … Read more

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 2 հողատարածք

Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով: Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցվել են այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար՝ 434 քմ և 48 քմ մակերեսով, 4 միլիոն 562 հազար և 504 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս երկու հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքները վերադարձվել են համայնքի տիրապետմանը: Գնահատեք հոդվածը

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ. մենք միանշանակորեն դիտարկում ենք կազմակերպությունից լիովին դուրս գալու հնարավորությունը», – ասել է Ալիևը բռնազավթված Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացմանը։  Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն «խնդրել է իրենց չանել դա, այլ ուղիներ փնտրել … Read more