
«Մուլտի սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ «Հիսուսի արձանի մշակվող քարերը հենց մեր գործարանից են․ եթե հումքն այստեղից չի ուղարկվում ընդեղ, իհարկե աշխատանքները կանգնած են։ Աշխարհով մեկ խայտառակ վիճակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի սղոցավարը։