Ֆրանսիայում ձերբակալվել է Բուլոնյան անտառում հրկիզման մեջ կասկածվողը

Փարիզի ծայրամասում գտնվող Բուլոնյան անտառը հրդեհվել է, սակայն հրդեհը ժամանակին մարվել է, իսկ անվտանգության ուժերը ձերբակալել են կասկածյալի, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ «23-ամյա տղամարդը ուրբաթ երեկոյան Փարիզում ձերբակալվել է Փարիզի արևմուտքում գտնվող Բուլոնյան անտառում։ Նա կասկածվում է անտառը դիտավորյալ հրկիզելու համար», – գրում է գործակալությունը։

ԿԿՀ-ն առաջարկում է խստացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը. ինչ խնդիրներ է բացահայտել 2025 թվականի ուսումնասիրությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»։ 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ հիմնված վերջին տարիների գործնական փորձի վրա։ Հաղորդման համաձայն՝ գործող օրենքներում կան այնպիսի բացեր, որոնք ոչ միայն դժվարացնում են հանձնաժողովի աշխատանքը, այլև որոշ դեպքերում հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից կամ … Read more

Երևանցիները սիրում են իրենց քաղաքը

Երևանցիները սիրում են իրենց քաղաքը, որովհետեւ այն ունի իր առանձնահատուկ ոճը։ Այդ ոճը հաճույք է պատճառում քաղաքի բնակիչներին և գրավում զբոսաշրջիկներին։ Երևանցու ապրելակերպը հնարավոր չէ շփոթել որևէ մեկ այլ քաղաքի բնակիչների ապրելաձևի հետ. այն առանձնահատուկ է և ինքնատիպ։ Քաղաքի ոճի մասին Մարկ Գրիգորյանը զրուցում է նկարիչ և դիզայներ Արմեն Երիցյանի հետ։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։  … Read more

Հայոց ցեղասպանության հարցը Նեթանյահուն Քնեսեթի օրակարգից հանել է Ադրբեջանի պահանջով. Haaretz

Քնեսեթում նախատեսված քվեարկությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Սակայն քվեարկությունը տեղի չի ունեցել, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի անունից, կապ է … Read more

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելվում է. ի՞նչ է սահմանում կանոնը և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված

Խցանված խաչմերուկի մեջտեղում կանգնած ավտոմեքենան ծանոթ պատկեր է. կանաչ լույսը վառվում է, բայց լայնական ուղղությամբ երթևեկողները չեն կարողանում շարժվել, քանի որ խաչմերուկը զբաղված է։ Ճանապարհային երթևեկության կանոնները նման իրավիճակի համար հստակ արգելք են սահմանում, իսկ դրա խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, համապատասխան կարգավորումը սահմանված է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ … Read more

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմին

Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում 21–ամյա երիտասարդն ընկել է Գողթանիկի ջրվեժն ու ջրահեղձ եղել։ Երեւանից … Read more

Հանդիպում ԱԱ-ում 60 տարի անց․ այսօր եզրափակիչն է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։ Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին։ Նախորդ անգամ Իսպանիան ու Արգենտինան աշխարհի առաջնությունում հանդիպել են 1966 թվականին։ Խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել է Արգենտինան։ Դրանից հետո Իսպանիան ու Արգենտինան անցկացրել են 6 ընկերական հանդիպում, 4 հաղթանակ են տարել իսպանացիները, … Read more

Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում

Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Odysseus» հեռուստասերիալի նկարահանումները նախատեսում են սկսել 2027 թվականի սկզբին Հունաստանում և Հայաստանում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։Հրապարակման համաձայն՝ նախագիծը ներկայացնելու է դյուցազներգության ավելի պատմական և իրատեսական տարբերակը՝ կենտրոնանալով Բրոնզի դարի աշխարհի, ծովագնացության, պատերազմի և գոյատևման թեմաների վրա։Սերիալը համատեղ արտադրություն է լինելու հունական Tanweer Productions, ամերիկյան Tectonic և հայ-ամերիկյան USATV … Read more

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը

Հուլիսի 19-ին Երևան-Սևան մայրուղում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։ Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։  Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։