Հուլիսի 19-ին Երևան-Սևան մայրուղում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։ Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։