Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։
Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին։
Նախորդ անգամ Իսպանիան ու Արգենտինան աշխարհի առաջնությունում հանդիպել են 1966 թվականին։ Խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել է Արգենտինան։
Դրանից հետո Իսպանիան ու Արգենտինան անցկացրել են 6 ընկերական հանդիպում, 4 հաղթանակ են տարել իսպանացիները, 2 hաղթանակ՝ արգենտինացիները։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2018թ․ մարտին Մադրիդում։ Ընկերական խաղում 6:1 հաշվով հաղթել են իսպանացիները։