Ութ տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը

8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։ Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ։ ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։ Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային … Read more

«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև էքսկլավային գյուղերի հարցը»․ Բայրամով

Շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այդ նպատակով երկու երկրների կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք գլխավորում են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ արդեն կան կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքները։ Վերջին տարիներին սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց … Read more

«Կշարունակեմ օգտակար լինել Հայաստանին». Ծառուկյանն ուղերձ է հղել կալանավայրից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երկու ամսով կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել՝ իր դեմ իրականացվող հետապնդումն անվանելով շինծու։ Նրա հայտարարությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Նա հավելել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը հանուն Հայաստանի։ «Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»,- ասված է … Read more

Արեգնազ Մանուկյանին ձրբակալել են – Live News

Քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան և ձերբակալել նրան:Քննչական կոմիտեից հաստատել են լուրը, հայտնելով,որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ քննիչները մեկ ամիս առաջ մտել էին … Read more

Հայաստանը և ՎԶՄԲ-ն կիրականացնեն 284,4 մլն դոլարի բնակարանային ծրագիր

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացման և դրամաշնորհային համաձայնագրի հաստատման մասին նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է իրականացնել 284.4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր, որն ուղղված է … Read more

Բաց նամակ՝ սփյուռքի մեր հայրենակիցներին

09.07.2026 | 11:34 Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, դուք, որ ճակատագրի ծանր հարվածի հետևանքով ապրում եք օտարության մեջ, միացե՛ք մեզ և օգնության հասե՛ք Ձեր Մեծ Ծնողին ՝ մեր Ազգին և մեր Հայրենիքին։ Մենք բոլորս նույն Ազգի ու Հայրենիքի ՝ մեր մեծ Ծնողի զավակներն ենք: Այսօր օրհասական է մեր մեծ Ծնողի ու մեր մեծ Տան՝ Հայրենիքի վիճակը. մենք կարող … Read more

Հերթը հասավ «Մուլտի վելնես»-ին․ Ըստ ՊԵԿ-ի՝ 2.6 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի … Read more

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի

Միջազգային 9 Հուլիս, 2026 11:33 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,811-ի, ևս 16,740 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Նրա խոսքով՝ փրկարարները փլատակների տակից դուրս … Read more

Արմավիրի բանտում դատապարտյալներ են ծեծի ենթարկվել. ինչ է կատարվել

ArmԼur.am-ի տեղեկութրուններով երեկ Արմավիրի բանտի 5-րդ տեղամասի թիվ 12 խցի ազգությամբ եզդի դատապարտյալին անվտանգության բաժնի աշխատողները ծեծի են ենթարկել և տեղափոխել են պատժախուց։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը կայքին հայտնել է. «Առավոտյան` ծառայողների հերթական շրջայցի ժամանակ, երկու կալանավորված անձ խցում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչի համար նրանց նկատմամբ կիրառվել են համապատասխան … Read more