Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

22 Սեպտեմբերի, 2026 Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Այս մասին հայտնեց է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նրա խոսքով, դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն: Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական … Read more

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց – Live News

Պաշտպանության կողմի միջնորդությամբ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր,որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել … Read more

Դատարանը քննում է նաև Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը – Live News

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը։ Այսօր դատարանը քննում է նաև Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։  Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ 2026թ․ մայիսի 23-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ ՔԿ-ի՝ … Read more

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։ Դատական նիստից հետո Մանուկյանը կտեղափոխվի տուն, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ … Read more

Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան

20 Սեպտեմբերի, 2026 «Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»,- Արեգնազ Մանուկյանի խոսքերն է փոխանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով. «Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին։ Արեգնազը մանրամասն նկարագրեց իր շինծու գործը, պատմեց իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին, վերջում էլ ավելացրեց, որ ինչքան … Read more

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով

8 Սեպտեմբերի, 2026 Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով, Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ․ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։  Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված … Read more

2 պահանջ կա․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի աջակցություն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի

«Մայր Հայաստան» շարժումն ակցիա է անցկացնում ԲԴԽ-ի դիմաց՝ ի աջակցություն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի։ «Մենք երկու պահանջ ունենք։ Դրանցից մեկը՝ անցկացնել բաց դատավարություն, իսկ, եթե այսպես կոչված պետական գաղտնիքի դրվագ կա, այդ մի նիստը կամ նիստի մի մասը կարելի է անել դռնփակ։ Նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում մեղադրանքն արդեն իսկ փլվել է։ … Read more

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․ փաստաբան

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքը՝ վերացնելով Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը, սակայն խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,- գրել է … Read more