ՖԻՖԱ-ն ներկայացրեց ԱԱ-2026-ի եզրափակչի գնդակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնության եզրափակչի պաշտոնական գնդակը՝ Trionda Final-ը։ «Ամեն հպում ունի նշանակություն, երբ դրան հետևում է ամբողջ աշխարհը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Trionda Final-ը»,- նշվում է ՖԻՖԱ-ի հաղորդագրությունում։ ԱԱ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Նյու Ջերսիում։

Հորս արև, մենք ձեր ձայնայինները, պապայի արև չգիտենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ժամանակակից տեխնոլոգիաների, անձնական տվյալների պաշտպանության և թվային սարքերի միջոցով տվյալների հավաքագրման մասին, ակնարկելով IMEI համակարգը Հայաստանում ներդնելու մասին :  Նրա խոսքով՝ օտարերկրյա արտադրության մի շարք խելացի սարքեր՝ սմարթ կոշիկներ, սմարթ գլխարկներ, ականջակալներ և այլ սարքեր, կարող են հավաքագրել օգտատերերի տվյալները, սակայն շատ դեպքերում մարդիկ դրա մասին չեն մտածում։ Փաշինյանը նշել … Read more

Սևանի մակարդակը ռեկորդային տեմպով բարձրանում է

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` այս տարի պետք է փոքր–ինչ խնայողաբար ջրառն իրականացնել, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։ Սևանա լճի մակարդակի ռեկորդային տեմպերով բարձրանալը շատ դրական ազդեցություն ունի էկոհամակարգի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։ Նշենք, … Read more

ՈւՂԻՂ. 64 տարեկանում կյանքից հեռացած Արտաշես Ալեքսանյանին այսօր վերջին հրաժեշտն են տալիս

Հայ թատրոնի և կինոյի դերասան Արտաշես Ալեքսանյանին այսօր վերջին հրաժեշտն են տալիս։ Նա կյանքից հեռացավ 64 տարեկան հասակում՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն և բազմաթիվ հիշարժան դերեր։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1962 թվականին։ Դերասանական կրթություն ստանալուց հետո երկար տարիներ գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում՝ մարմնավորելով բազմազան կերպարներ։ Նա հանդիսատեսի սերն ու ճանաչումը վաստակել է իր … Read more

Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է լայնածավալ օպերատիվ զորավարժություններ

Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնածավալ օպերատիվ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ցամաքային զորքերի մասնակցությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադներ, ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև զորահավաքային հավաքներին մասնակցող պահեստազորայիններ։ Զորավարժությունների շրջանակում անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական, մարտավարահատուկ վարժանքներ և կրակային փորձարկումներ։ Կիրառվել են անօդաչու թռչող սարքեր … Read more

Գաղտնիք չունեք. բոլորիս տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են․ Փաշինյանը

«Ասենք օտարերկրյա արտադրության սմորթ ժամացույց, սմարթ հեռախոս, սմարթ կոշիկ, գլխարկ ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ ոք չի ասում լսի կարող ա այս տվյալները ուրիշ տեղերում կարդում են»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցնելով բջջային հեռախոսների ներմուծման համար գրանցման համակարգի ներդրման նախագծի շուրջ քննարկումները,  հիշեցրել է, որ փոխարենը անձնական տվյալների … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները բոնուսներ կստանան․ ո՞ւմ է տրամադրվելու

Կառավարության նիստում զեկուցվեց Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը հաստատելու մասին նախագիծը։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ութ տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը

8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։ Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ։ ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։ Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային … Read more