Արմավիրի բանտում դատապարտյալներ են ծեծի ենթարկվել. ինչ է կատարվել

ArmԼur.am-ի տեղեկութրուններով երեկ Արմավիրի բանտի 5-րդ տեղամասի թիվ 12 խցի ազգությամբ եզդի դատապարտյալին անվտանգության բաժնի աշխատողները ծեծի են ենթարկել և տեղափոխել են պատժախուց։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը կայքին հայտնել է.

«Առավոտյան` ծառայողների հերթական շրջայցի ժամանակ, երկու կալանավորված անձ խցում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչի համար նրանց նկատմամբ կիրառվել են համապատասխան միջոցառումներ և տեղափոխել են պատժախուց,- ասել է նա։

Այս պահին Auroranews.am-ը նույնպես փորձում է կապ հաստատել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։

Leave a Comment