ՔՊ-ն հաստատեց նախընտրական ցուցակը. ինչ տեսք ունի այն
«Քաղաքացիական պայմանագիրը» համաժողովում միաձայն հաստատեց կուսակցության նախընտրական ցուցակը։ Այն գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, իսկ երրորդում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Թե ինչ ստանդարտներով ի վերջո ձևավորվեց ցուցակը, որն այսօր արդեն հաստատվեց, վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը բացատրեց՝ անցած տարիներին արված աշխատանքով, այդ թվում՝ ներկուսակցական։