ԱՄՆ վեցերորդ սերնդի F-47 կործանիչն իր առաջին թռիչքը կկատարի 2028 թվականին

ԱՄՆ զինված ուժերը առաջնահերթություն կտան վեցերորդ սերնդի F-47 կործանիչի արագացված մշակմանը, որի նախատիպի առաջին թռիչքը նախատեսված է 2028 թվականին։ Այս մասին նշված է Սպիտակ տան 2027 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը ներկայացվել է Կոնգրեսին։ «2027 թվականի բյուջեի հայտը շարունակում է առաջնահերթություն տալ F-47-ի արագ մշակմանը և արտադրությանը՝ 2028 թվականի առաջին թռիչքի նպատակով», – նշվում է … Read more

Թրամփ. Ամերիկյան ռшզմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրայով ամերիկյան F-15E կործանիչի խոցումը չի ազդի Թեհրանի հետ բանակցությունների վրա։ Նա այս հայտարարությունն արել է NBC News-ին տված կարճ հեռախոսազրույցում։ «Ոչ, ամենևին էլ ոչ։ Սա պատերազմ է։ Մենք պատերազմի մեջ ենք», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուրբաթ օրվա իրադարձությունները կազդեն բանակցությունների վրա։ Նախագահը … Read more

Նիկոլ Փաշինյանը վերահրապարակել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը

ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակ, 1-ին մաս 1. Փաշինյան Նիկոլ Վովայի 2. Միրզոյան Արարատ Սամվելի 3. Ավանեսյան Անահիտ Թորգոմի 4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի 5. Պապոյան Գևորգ Հարությունի 6. Գալյան Սրբուհի Հովհաննեսի 7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի 8. Ալեքսանյան Վահագն Հովիկի 9. Ղազարյան Ալխաս Աղաբեկի 10. Հարությունյան Արայիկ Էդուարդի 11. Կոնջորյան Հայկ Արսենի 12. Ջուլհակյան Արուսյակ … Read more

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Մեղրիում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և ԱԱԾ Ագարակի վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ագարակի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Մեղրիի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․նոյեմբերի 26-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման … Read more

Fars. Իրանը մերժել է ԱՄՆ-ի 48-ժամյա հրադադարի առաջարկը

Միացյալ Նահանգները միջնորդի միջոցով Իրանին առաջարկել է երկօրյա հրադադար։ Թեհրանը պատասխանել է՝ ավելացնելով իր հարձակումների ինտենսիվությունը։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։ Աղբյուրի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է «Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատմամբ» և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի առջև ծառացած կարևոր խնդիրներով, որոնք առաջացել են լարվածության սրումից հետո: Իրանը հրաժարվել է գրավոր կամ … Read more

«Ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային հարված կհասցվի ԱՄՆ-ին»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո, այս առանց որևէ ռազմավարության, պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։ Ակնհայտ է, … Read more

Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով

Կանանց գումարտակը համալրվում է: Գրեթե բոլոր աղջիկների համար ծառայության առաջին օրերը բարդ են անցնում, հատկապես ռեժիմով ապրելը: Սակայն գումարտակի հրամանատարի տեղակալի խոսքերով՝ բոլորն էլ գիտեն, թե ուր են եկել և դժգոհություններ չունեն: Նրանք ծառայելու են 6 ամիս՝ տղամարդկանց 1,5 տարվա փոխարեն, ստանում են աշխատավարձ, իսկ ծառայությունն ավարտելիս՝ նաև 1 միլիոն դրամ պատվովճար: Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի … Read more

Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին

«Առաջինը լինելը հեշտ չէ, բայց պատվաբեր է»,- անցումային անհատական լիցենզիա ստանալու համար բոլոր փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Միշտ եք հիշելու, որ դուք առաջինն էիք, ովքեր վաստակել ու ստացել են իրավական ամուր հիմք` զբաղվելու մասնագիտական գործունեությամբ: Վստահ եմ, որ մեր երկրում ունենալու եք գնահատված աշխատանք ու ձեր … Read more

Հորմուզի նեղուցի մոտ ևս մեկ ամերիկյան մարտական ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ կործանիչը վթարի է ենթարկվել Պարսից ծոցում, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք խնդրել են անանուն մնալ՝ քննարկելու օպերատիվ հարցերը։ Խոսքը A-10 Warthog հարձակողական ինքնաթիռի մասին է։ Միակ օդաչուն ողջ է մնացել։ Ինչպես նշում է հրատարակությունը, հարձակողական ինքնաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ մոտավորապես նույն ժամանակ, … Read more

Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը. հրադադար չի լինի

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնի նախաձեռնած հերթական դիվանագիտական փորձը ձախողվել է։ Fars գործակալության և պետական հեռուստատեսության տվյալներով՝ ապրիլի 1-ին ԱՄՆ-ն միջնորդ երկրի միջոցով Թեհրանին առաջարկել է սահմանել 48-ժամյա հրադադար։ Իրանում կարծում են, որ այդ առաջարկը պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Իրանի ռազմական հնարավորությունների սխալ գնահատմամբ։  Թեհրանը չի տվել ոչ գրավոր, ոչ դիվանագիտական … Read more